Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն  այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։ Յուլի Էդելշտեյնը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք»,- ասել է Իսրայելի Կնեսետի նախագահը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված»,-ասել է Հայաստանի նախագահը՝ կարևորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր»:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,- շեշտել է Հայաստանի նախագահը:

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում: 

Տպել
2092 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)