ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

22/01/2020 schedule19:52

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի  և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Տիկին Անդրեա Վիկտորին բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսևորվող հետևողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին պարոն Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում դատախազության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները, որոնց ուղղությունների մասին նախնական քննարկումներ էին ծավալվել դեռևս 2019թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած հանդիպման ընթացքում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակությանը, որի արդյունքում էականորեն կնվազեն խափանման միջոց կալանքի կիրառման դեպքեր:

Բացի այդ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում ավելանում է համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով կատարված հանցագործությունների թիվը և դրանց քննության ընթացքում երբեմն առաջանում են որոշակի դժվարություններ՝ ՀՀ դատախազության կողմից առաջարկվել է քննարկել դատախազների և քննիչների համար կիբերհանցագործությունների գործերով քննության մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, հմտությունների կատարելագործման այլ եղանակների կիրառման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, կոռուպցիոն և ֆինանսական հանցագործունթյունների գործերով դատավարական հսկողություն իրականացնող  դատախազներին մեթոդաբանական, փորձագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք է առաջանալու, որը ևս ԵՄ ծարգրերի շրջանակում գործակցության լայն հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված բոլոր ուղղություններով համագործակացության նախագծեր մշակելու, այդ նպատակներով շփումներն առավել ինտենսիվ դարձնելու վերաբերյալ:     

 

Տպել
1116 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)