Ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը. Ն․Փաշինյանն անդրադարձավ Կուտոյանի մահվան դեպքին եւ այդ թեմայով շահարկումներին

«Իհարկե, շատ ցավալի դեպք է, եւ, եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սա նշանակում է, որ  հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է, եւ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները։ Եվ ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցի՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կրկին ընդգծեց՝ երաշխավորում է, որ Կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այդ գործը, ինչպես բոլոր գործերը, մինչեւ ամենավերջին դետալը բացահայտվի։

«Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Գիտե՞ք՝ ինչ, վարչապետի ենթակայությամբ ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը եւ ԱԱԾ ողջ կազմը մասնակցել են հոգեհանգստին եւ հուղարկավորության արարողությանը։ Մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես նաեւ էլի Կառավարության եւ վարչապետի ներկայացուցիչ, ես, լրատվամիջոցի հարցին ի պատասխան, ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին։ Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը․ էլ չեմ ասում, թե ինչու այդ նույն մարդիկ չեն բարձրաձայնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել։ Այսինքն՝ ի՞նչ, նրանք վերաբերմունքի տարբերությո՞ւն ունեն։ Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են բավականին առնվազն վիճահարույց շրջաններում։ Կարծում եմ՝ ինչ-որ պիտի արվեր, արվել է, եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,- եզրափակեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

Տպել
2273 դիտում

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Տեսախցիկներով կարող ենք տեսնել, թե ով է մեքենայի ղեկին, ուստի բալ վաճառողները կբացահայտվեն. ՃՈ պետ

Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել

Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

Մասիս Մայիլյանը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է չայցելել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Ճապոնիա

Վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդը դանակահարել էր եղբորը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

Օրենքներն արհեստականորեն այնքան են բարդացվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն. Սինանյան

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը Երեւան քաղաքում նվազել է, հանրապետությունում՝ աճել. ՃՈ պետ

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց արգելել ԶԼՄ-ների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյանին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել. Փաշինյան

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը դատարանում է. քննվում է գործի վերաբացման հարցը

2020-ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ ավտոմեքենաների