ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է 2019 թվականը. ԱԻՆ

22/01/2020 schedule18:35

Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ծառայության կազմակերպման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշել է, որ առաջնահերթություններից են կարգապահությունն ու համազգեստի կրման կանոնների պահպանումը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Ծառայության կազմակերպման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետեւյալ ուղղություններով՝

1.Փրկարարական ծառայության կազմակերպմանն ուղղված պլանների, ծրագրերի, իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի մշակում
2.Ծառայության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտում, աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների դեպքերի վերաբերյալ ծառայողական քննությունների իրականացում
3.Էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ներդրում
4.Կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծում, արդիականացում եւ դրա աշխատունակության ապահովում
5.ԱԻՆ վարչական տարածքում պարեկային պահակային ծառայության իրականացում
6.Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարման գործընթացների հուսալի կապով ապահովում
7.Ժամանակակից ռադիոկապի համակարգի հիմնում, զարգացում եւ դրա աշխատունակության ապահովում
8.Կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպում, զարգացում եւ դրա աշխատունակության ապահովում եւ այլն:

Ամփոփելով զեկույցը՝ Տ. Ավագյանն անդրադարձել է վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին եւ ներկայացրել մի շարք առաջարկություններ:

Տ. Ավագյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին եւ հույս հայտնել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայության կազմակերպման եւ օպերատիվ կառավարման վարչությունների միավորման հետեւանքով ձեւավորված նոր վարչության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կլինեն:

Տպել
164 դիտում

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ կյանքը» գիրքը․ Վարդանյան

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Տեսախցիկներով կարող ենք տեսնել, թե ով է մեքենայի ղեկին, ուստի բալ վաճառողները կբացահայտվեն. ՃՈ պետ

Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել

Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

Մասիս Մայիլյանը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է չայցելել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Ճապոնիա

Վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդը դանակահարել էր եղբորը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

Օրենքներն արհեստականորեն այնքան են բարդացվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն. Սինանյան

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը Երեւան քաղաքում նվազել է, հանրապետությունում՝ աճել. ՃՈ պետ

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց արգելել ԶԼՄ-ների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյանին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին