Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ օրերս ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր գնաբարձրացրումները, հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին։ Բաբաջանյանը շարունակեց՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են, եւ չի բացառվում, որ հայտ կարող է լինել ապրիլ ամսին․

«Մենք շատ լավ գիտենք, որ ՌԴ-ն գազի գինը օգտագործում է նաեւ որպես քաղաքական գործիք։ Անցած տարեվերջին ՌԴ ԱԳ նախարարը Երեւան այցից առաջ հայտարարում էր, որ Երեւանը շատ պատասխանատու քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ հարաբերություններում, եւ դա ակնհայտ է. հեղափոխությունից հետո ՀՀ-ն ռուսական հրամանատարության տակ Սիրիայում իրականացնում է հումանիտար առաքելություն, ՄԱԿ-ում ռուսամետ քվեարկություններ է իրականացնում, նաեւ ռուսական ռազմաբազան իր կարողություններն է որոշել կրկնապատկել, ԵԱՏՄ-ում չափազանց գերակտիվ ենք։ Ի՞նչ է տեղի ունենում այս երկու ուղղություններով»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց պատգամավորը։

Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նախ նշեց, որ Սիրիայում մենք իրականացնում ենք մեր սեփական հումանիտար առաքելությունը, եւ այս պարագայում որեւէ կապ չէր տա գազի գնի հետ։

Ինչ վերաբերում է սահմանին գազի գնին, փոխվարչապետն ասաց, որ, այո՛, կան պայմանավորվածություններ, եւ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու։

Անդրադառնալով սակագնին՝ Գրիգորյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ եղել են եւ կլինեն, եւ հայաստանյան «Գազպրոմ»-ի կողմից կա դատողություն, որ գազը անվտանգ եւ արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ․

«Քննարկումները եւ հաշվարկները իրականացնում են 10 տարվա կտրվածքով։ Դա որեւէ խնդիր չէ կամ միանգամյա խնդիր չէ։ Ըստ այդմ, իհարկե, կան տարաձայնություններ, եւ մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի։ Հայտարարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հայտ ներկայացվի, այսինքն՝ մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի կարող ներկայացվել, որովհետեւ նման անհրաժեշտություն չենք տեսնում։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ հայտ ներկայացվի, մեր առարկությունները կամ մտահոգությունները կամ հավելյալ հիմնավորումները կբերենք այդ ժամանակ։ Այս պահին այդ խնդիրը պետք է ընթանա փորձագետների քննարկումների եւ աշխատանքային կարգով»,- ասաց փոխվարչապետը։

Տպել
255 դիտում

Յուրա Մովսիսյանն ավելի քան 1.5 տարի է՝ թիմ չունի

Տղամարդն ընկերոջը թմրանյութ է հյուրասիրել. հանգամանքները պարզվում են

Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը (լուսանկարներ)

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ անչափահաս (տեսանյութ)

Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

Սովորական հեռախոսը կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական տարին

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի է նետվել կպչուն ժապավենով պարուրված թմրանյութի փաթեթ

Առաջարկվում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ինստիտուտ ներդնել

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպքի մասին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան