Փամփուշտը պատուհանի մեջ հայտնաբերել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, նա դեպքը չի կապում իր գործունեության հետ. Բեքմեզյան

«Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն իր աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքը չի կապում իր մասնագիտական գործունեության հետ. նա այսօր աշխատանքի վայրում է եւ սովորականի պես աշխատում է». դատավորի հետ զրույցից հետո այդ մասին ՀԺ-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Նախնական կարող եմ ասել, որ ինքն է հայտնաբերել փամփուշտը պատուհանի մեջ: Ես կարծում եմ, որ կրակոցն ուղղված չի եղել Տաթեւիկ Գրիգորյանի դեմ, ընդամենը պատահականություն է եղել հենց նրա պատուհանին դիպչելը: Բայց պետք է սպասենք մինչեւ քննության ավարտը, որպեսզի կարողանանք  ամբողջական կարծիք եւ եզրակացություն ունենալ: Բարձրագույն դատական խորհուրդը հետամուտ է լինելու, որ գործի հանգամանքները պարզվեն օբյեկտիվորեն եւ ամբողջությամբ, որպեսզի դատարանի նկատմամբ նման բաները բացառվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամը:

Մեր հարցին, թե ինչից ելնելով է կարծում, որ Գրիգորյանի պատուհանին դիպչելը պատահականություն է, Բեքմեզյանը պատասխանեց. «Իր հետ զրույցից, նրա վերաբերմունքից (դատավորը շատ հանգիստ էր), նաեւ կրակված դիրքից, տեղից եւ այլն: Որովհետեւ ինչքան ես եմ հասկանում, եթե ուղիղ կրակեր պատուհանի վրա, ապակու մեջ չէր մնա փամփուշտը: Պետք է մի տեղից դուրս գար»:

ԲԴԽ անդամը դժվարացավ ասել՝ կրակոցը եղել է գազայի՞ն զենքից, թե՞ մարտական: Ասաց, որ դա կպարզվի փորձաքննությամբ:

Ամեն դեպքում կրակոցի պահին դատավորն իր աշխատասենյակում չի էլ եղել: 

Մեր հարցին՝ Տաթեւիկ Գրիգորյանն արդյոք դիմե՞լ է ԲԴԽ՝ իր անվտանգությունն ապահովելու հարցով, Բեքմեզյանը պատասխանեց, որ իրենց կողմից դատավորին նման առաջարկ արվել է, սակայն Գրիգորյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ հունվարի 21-ին՝ ժամը 18:15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, եւ ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ: Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
2473 դիտում

ԱԻ նախարարն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանին

Հերթական խռովությունը Օպերային թատրոնում. արտիստներին խոստացված 12 միլիոն դրամն ուշանում է

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Երեւանում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին

Գյումրիում ոստիկանները սրճեփ սարքերից գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Անկախ թոքաբորբ ունենալուց՝ Էլթոն Ջոնը կշարունակի համերգային շրջագայությունը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Դատախազությունը մերժել է ՀՔԾ-ի առարկությունը՝ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ՀՀ վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

«Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Պաշտոնական է՝ Արսեն Ջուլֆալակյանը Տոկիո 2020-ին չի մասնակցի. հունահռոմեականների 77կգ-ում ՀՀ-ն կներկայացնի Չալյանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին

Բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում հանրաքվեին ընդառաջ. «Այո»-ի հաղթանակին գրեթե չեն կասկածում

Հայկական ծագում ունեցող հայտնի թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են դոպինգ օգտագործելու մեջ

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Առանց գենդերային բաղադրիչի ներառման՝ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը չի կարող լիարժեք լինել․ Ժաննա Անդրեասյան

Պրոֆեսիոնալ ռեկետ է․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվություններից դժգոհ բնակիչների բողոքների մասին