271 միլիոն դրամ ծախսելով՝ 325 միլիոն դրամ վերադառնում է բյուջե. Ամանորի պետական ծախսերի մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, «Զրույց քաղաքացու հետ» վերնագրով, անդրադառնում է ամանորյա պետական ծախսերին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով մի շարք հարցերի կանդրադառնա Ազգային ժողովի ամբիոնից, որովհետեւ կարծում է՝ ԱԺ-ում իրեն հարցեր կունենան:

Վարչապետը հիշեցրել է, որ, կառավարության որոշմամբ, 271 միլիոն դրամ հատկացվեց Երեւանի տոնական ծախսերին:

«Քաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ հայտնեցին, այն ժամանակ էլ անդրադարձ եղավ այս թեմային, սակայն այժմ կարող եմ խոսել փաստերով:

2019 թ.-ի դեկտեմբերի 28-ից մինչեւ այս տարվա հունվարի վերջ մենք ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամով ավելի շրջանառություն: Տեսեք, մենք, 271 միլիոն դրամ ավելի ծախսելով, ստացել ենք 9 միլիարդ դրամից ավելի դրամաշրջանառություն, որից միայն 4 միլիարդը՝ ՀՀ մարզերում:

Մեր ամանորյա ծախսերը շատ զբոսաշրջիկների, քաղաքացիների մղել են այցելել Երեւան: Ի դեպ, հունվարի 2-ին մենք երեխաների հետ այցելեցինք Սեւան, բարձրացանք Սեւանավանք, եւ չեք պատկերացնի, թե հունվարի 2-ին որքան զբոսաշրջիկ կար Սեւանում, Սեւանավանքում: Այս 9 միլիարդը գնացել է կրպակներին, փոքր խանութներին, մանր առեւտրով զբաղվող մարդկանց: Տաքսիներն այս գումարի մեջ չեն մտնում, ու պատկերացրեք, թե իրականում որքան ավելի շատ գումար է ծախսվել Հայաստանի համար:

Կա շատ ավելի կարեւոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկներով այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառության արդյունքում այդ շրջանառությունն ապահոված բոլոր ընկերությունները գեներացնելու են մոտ 325 միլիոն դրամի հարկ, այսինքն՝ այս գումարը կրկին վերադառնալու է ՀՀ բյուջե: 271 միլիոն դրամ ՀՀ բյուջեից հատկացնելով՝ այժմ ՀՀ բյուջե է վերադառնում 307 միլիոն դրամ:

Հաջորդ տարի ավելի շատ գումար ենք ներդնելու՝ ավելի մեծ օգուտ քաղելու համար: Այս օրինակով ես ուզում եմ ցույց տալ, որ մեր քաղաքականությունը լինելու է ներառական քաղաքականություն: Յուրաքանչյուր լուման ծախսվելու է այն նպատակին, որ այն շրջանառվելով՝ ավելի մեծ օգուտ տա:

Ստացվում է, մենք 0 կոպեկ ծախսելով, 0 լումա ծախսելով, ստացանք ավելի շատ դրամի օգուտ»,- նշեց վարչապետը՝ այս թիվը ներկայացնելով նաեւ ըստ մարզերի:

Տպել
5477 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել