«Լիվերպուլին» այս տարի, կարծես, ոչինչ չի կանգնեցնի, որ չեմպիոն դառնա

Եվրոպայի ու Անգլիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Լիվերպուլը», ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում, անխոցելի է թվում Անգիայի Պրեմիեր լիգայում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 64 միավորով՝ 16-ով ավելի, քան մոտակա մրցակիցը՝ գործող չեմպիոն «Մանչեստեր Սիթին»: Եւ այս ցուցանիշն ունի այն դեպքում, երբ մյուս թիմերի համեմատ 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Միջազգային մամուլն ու ֆուտբոլասերներն արդեն նրան չեմպիոն է համարում: Տպավորություն է, որ մնում է միայն սպասել, թե երբ դա «պաշտոնապես» տեղի կունենա: Անցած հանգստյան օրերին «Մանչեստեր Յունայթեդի» նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլին» 30 միավոր է մնում առաջին հորիզոնականն ապահովելու համար: Եթե կարողանա պահպանել ներկայիս տեմպը եւ նրա հետ չեմպիոնության համար պայքարող թիմերը նույնպես միայն հաղթեն, ապա ապրիլի 4-ին կայանալիք 32-րդ տուրի «Սիթիի» դեմ արտագնա խաղում հաղթանակի դեպքում չեմպիոն կդառնա առաջնության ավարտից դեռ 6 տուր առաջ: Եթե այնպես ստացվի, որ հանկարծ մրցակիցները միավորներ կորցնեն, ապա բաղձալի տիտղոսը կարող է նրա ձեռքում հայտնվել ավելի շուտ:

Դա աննախադեպ արդյունք կլինի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Առայժմ մրցաշրջանի ընթացքում ամենաշուտը չեմպիոն դարձած ակումբը «Յունայթեդն» է: 2001թ. չեմպիոն է դարձել առաջնության ավարտից 5 տուր առաջ: Եվ սա միակ ռեկորդը չէ, որին «մերսիսայդցիները» կարող են հասնել: Ընթացիկ մրցաշրջանում նրանք 22 խաղում ոչ մի պարտություն չեն կրել: Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հաղթել են դրանցից 21-ում, մեկն էլ ավարտել են ոչ-ոքի: Եթե չպարտվեն, ապա կկրկնեն «Արսենալի» անպարտելի տարին: 2003-04 մրցաշրջանում «զինագործները» չեմպիոն էին դարձել առաջնությունում ոչ մի խաղում չզիջելով: Բացի այդ՝ այսպիսի խաղով «Լիվերպուլը» կարող նաեւ կրկնել կամ գերազանցել «Սիթիի» ռեկորդը: «Քաղաքայինները» միակն են, որ կարողացել են ԱՊԼ-ում չեմպիոն դառնալ 100 միավորով:

«Լիվերպուլը» եւս մեկ, բայց այս դեպքում բացասական առումով ռեկորդ կունենա, եթե նվաճի տիտղոսը: Անգլիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը 30 տարի է՝ երկրի չեմպիոն չի դարձել: 18 անգամ է նման հաջողության հասել, սակայն վերջին անգամ 1989-90 մրցաշրջանում, երբ առաջնությունը դեռ այսպես՝ Անգլիայի Պրեմիեր լիգա, չէր կոչվում: Այդ ընթացքում մի շարք տիտղոսներ է նվաճել՝ այդ թվում հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում, որոնց գործող չեմպիոնն է: Նույն Չեմպիոնների լիգայի գավաթին 2006-ին տիրացավ ֆուտբոլայի պատմության ամենահուզիչ եզրափակիչներից մեկի հեղինակը դառնալով: Բայց ԱՊԼ-ում....

Այս ընթացքում երկրի առաջնությունում հաղթելուն ամենամոտը «մերսիսայդցիները» եղել են 2013-14 մրցաշրջանում, երբ թիմի ղեկին Բրենդան Ռոջերսն էր: Պայքարում էին մինչեւ վերջին տուրը, սակայն սայթաքեցին ու 2-րդ տեղը գրավեցին: Վերջին 3 խաղերում 1-ական պարտությունն ու ոչ-ոքին ոչնչացրեցին երկրպագուների բաղձալի երազանքը: Ֆուտբոլասերները գուցե հիշեն նախավերջին տուրի «Քրիստլ Փելըսի» դեմ դրամատիկ ոչ-ոքին (3:3), որում «Լիվերպուլը» 3 գնդակի առավելություն էր ստացել, սակայն կորցրեց այն ունենալով գոլ խփելու նաեւ այլ հնարավորություններ: Խաղից հետո թիմի առաջատարները՝ այդ թվում Լուիս Սուարեսն ու ավագ Ստիվեն Ջերարդն չէին կարողանում զսպել զգացմունքները:

«Քրստլ Փելըս»-«Լիվերպուլ» 3:3

Ամեն դեպքում այս տարի, ինչպես երեւում է, Յուրգեն Կլոպի թիմը փորձում է այնպես անել, որ ԱՊԼ-ում տհաճ անակնկալների հավանականությունը նվազագույնի հասնի: Ճիշտ է՝ լինելով գրանդ ակումբ Լիվերպուլը չի կարող իրեն թույլ տալ անտեսել մյուս մրցաշարերը, սակայն ակնհայտ է, որ ուշադրությունն ԱՊԼ-ի նկատմամբ տարբերվում է՝ յուրահատուկ է:

Տպել
1758 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)