Մարուքյանն իր պնդմանը ապացույցներ դեռ չի ներկայացրել. դատախազությունն էլ խախտումներ չի հայտնաբերել

«Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրինք, որ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեկտեմբերին, ի շարս այլոց, մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երեւանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:

Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ կարապետյանը՝ հույս հայտնելով, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսեւորի իր լսարանի հանդեպ եւ պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով:

«Նույնը, ի դեպ, վերաբերում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության, հետեւելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը»,- եզրափակել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն այս կապակցությամբ Էդմոն Մարուքյանին ու Դավիթ Խաժակյանին առաջարկում էր հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ այս մասին ՀԺ-ին հայտնում են, որ դատախազության կողմից, փաստաթղթերի ուսումնասիրությամբ, խախտումներ չեն հայտնաբերվել:

Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի դատախազությունից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.

«Տերյան 5», «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են համապատասխանաբար նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է:

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել: Ավելին՝ պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊ ընկերությանը տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ:

Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ», «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ըստ հրապարակումների, կապված է «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ աղբատար, իսկ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:

Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի և նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև վարչաիրավական հարաբերությունների պայմաններում վերջիններիս կողմից նվիրաբերություններ կատարելու հանգամանքն առաջացրել է և կարող էր առաջացնել այդ գործընթացներում շահերի բախման կամ այդ հարաբերություններից դուրս պայմանավորվածությունների և գործարքների առկայության ռիսկեր կամ առնվազն դրա վերաբերյալ ընկալում՝ ազդելով օրենսդրությանը համապատասխան իրականացված վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ հանրային վստահության վրա՝ ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին:

Տպել
1687 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են