Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

20/01/2020 schedule23:18

Տավուշի մարզպետարանն ու Երեւանի Եռամարտի ակումբը, Տավուշի մարզի աշակերտների տոկունությունն ու առողջությունը բարելավելու նպատակով, 2020 թվականի փետրվարից, մարզի ավագ դպրոցների բոլոր ցանկացողների ներգրավումով, կձեւավորեն վազքի մարզական ակումբներ: Մարզումներին պարտաճանաչ մասնակցող եւ մրցույթների ժամանակ հաղթող աշակերտները կստանան բազմաբնույթ մարզական մրցանակներ, իսկ հաղթող երեքական տղա եւ աղջիկ, բուհ ընդունվելիս՝ կապահովվեն կրթաթոշակով:

Այդ մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ սա աշխարհի զարգացած երկրների լավագույն փորձն է՝ դպրոցական մարզական ակումբների ստեղծման միջոցով խթանել սպորտի մեջ աշակերտների ներգրավվածությունը, առողջ ապրելակերպը, առողջ մրցակցությունը:

Երեւանի Եռամարտի ակումբն արդեն հինգ տարեկան է, սակայն հասցրել է կազմակերպել 50-ից ավելի մարզական միջոցառումներ/մրցումներ ՀՀ տարբեր մարզերում՝ մարաթոններ, բարեգործական վազքեր, արահետային վազքեր, լողանցումներ, հեծանվավազքեր: Ակումբի անդամները մասնակցել են մի ամբողջ շարք հեղինակավոր միջազգային մրցաշարերի՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում (IronMan Italy, Ironman Switzerland, Ironman Dubai, Moscow Marathon, Berlin Marathon, Chicago Marathon, New York Marathon) եւ այլուր: Հաղորդագրության մեջ նաեւ խոստանում են՝ շուտով նաեւ կտեղեկանաք, թե ինչ հետաքրքիր ու հանրահայտ մարդիկ են անդամակցում Երեւանի եռամարտի ակումբին:

Տպել
423 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)