5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Բեռլինում կիրակի՝՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել գագաթնաժողով, որը որակվել է որպես Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտին ուղղված առաջին քայլ:

Կիրակի, հունվարի 19-ին, Գերմանիայի կանցլերի՝  Բեռլինի կենտրոնում գտնվող նստավայրում անձամբ Անգելա Մերկելն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունել են գագաթնաժողովի մասնակիցներին:

Լիբիայում իրավիճակի կարգավորմանը նվիրված հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահները, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարը:

 

Լիբիայում  պատերազմող կողմերի «առաջին դեմքերի»՝   ՄԱԿ-ի կողմից Լիբիայի կառավարության ղեկավար ճանաչված Ֆաիզ Սարաջի եւ գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ, որի զորքերը իրականում վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը՝ ներառյալ նավթային դաշտերը, Անգելա Մերկելը եւ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը անհատական խոսակցություններ էին ունեցել նախօրեին: Ազդեցիկ առաջնորդների հետ հանդիպման օրը Սարաջն ու Հաֆթարը թեպետ Բեռլինում էին գտնվում, սակայն խուսափել են ուղիղ շփում ունենալուց. նրանք  միմյանց հետ առհասարակ չեն խոսում:

Deutche Welle գերմանական պարբերականը գրում է, թե միայն փաստը, որ Գերմանիային հաջողվել է հավաքել Լիբիայում հակամարտության բոլոր առանցքային գործող անձանց եւ նրանց հովանավորներին մի տեղում, կարելի է արդեն իսկ հաջողություն համարել ոչ միայն  գերմանական, այլ ամբողջ եվրոպական դիվանագիտության համար:

Բացի առաջնորդներից, գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Կոնգոյից, Իտալիայից, Եգիպտոսից, Ալժիրից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ:

Մինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նստավայրում ընդունում էր գագաթնաժողովի հյուրերին ու մասնակիցներին, նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Պոտսդամեր հրապարակի հինգաստղանի հյուրանոցում տետատետ հանդիպում են ունեցել  բեռլինյան գագաթնաժողովի առանցքային դեմքերը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները:

Էրդողանի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ հաշվի չառնելով առանձին կետեր, ընդհանուր առմամբ 2 կողմերն էլ պաշտպանում են հրադադարի կնքման համաձայնությունը: ՌԴ նախագահն ասել է, որ բեռլինյան հանդիպումն էլ հենց այդ նպատակն ունի, որ դադարեն Լիբիայում  ծայր առած զանգվածային կռիվները:

Լիբիայի հարցով բեռլինյան հանդիպումը տեւել է ավելի քան 5 ժամ: Այնուհետ հայտնի դարձավ, որ խաղաղության հասնելու մասին հանդիպման նպատակն իրականություն է դարձել. «Մենք գտել ենք Լիբիայի հակամարտության լուծման բանալին: Մնում է այն դնել կողպեքի մեջ եւ պտտել»,- բանակցությունների ավարտին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խիստ պայման դնել հանդիպման բոլոր մասնակիցների վրա՝ Լիբիայում հակամարտող կողմերին այլեւս ոչ մի տեսակի զենք եւ կենդանի ուժ չտրամադրելու մասին: Սա, սակայն, միայն 1 քայլ է՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

Արդեն իսկ Լիբիայում տեղակայված եւ ռազմական գործողություններին մասնակցող այլ երկրների զորքերի, մասնավոր ընկերությունների վարձկանների դուրս բերման մասին հարցը հանդիպմանը չի քննարկվել: Գերմանիայի կանցլերի խոսքով, Լիբիա զենքի ներկրման էմբարգոն խախտելու դեպքում պատժամիջոցների սահմանման հարց եւս չի քննարկվել: Մերկելը նաեւ հայտարարել է, որ վաղ է խոսել այն մասին, թե բեռլինյան հանդիպումն ու պայմանավորվածությունն ինչ ազդեցություն կունենա Լիբիայում արդեն 9 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի վրա:

Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք ծայրաստիճան հետաքրքրված են Լիբիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման  հարցում ոչ միայն հակամարտության, այլեւ նավթի արտահանման, փախստականների հսկա հոսքը Եվրոպա դադարեցնելու տեսանկյունից:

Բեռլինյան գագաթնաժողովը 2017-ից ի վեր ամենամեծ միջազգային հանդիպումն է եղել մասնակից երկրների թվով՝ G20-ից հետո:

Հանդիպման նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի ամիս: Երկրի ոստիկանությանը նման մեծամասշտաբ միջոցառման մասին ծանուցվել է հանդիպումից  ընդամենը 5 օր առաջ՝ հունվարի 14-ին:  

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կենտրոնացվել են ոստիկանական խմբեր՝ ամբողջ երկրի տարածքից: Անվտանգության ապահովման համար Բեռլինում հանդիպման օրը աշխատել է 4500 ոստիկան, շրջափակվել են կառավարական նստավայրերին հարող բոլոր կառույցները՝ տանիքներից մինչեւ աստիճաններ: Կանցլերի նստավայրի ուղիղ վերեւում եղել է հատուկ հսկման ուղղաթիռը: Գագաթնաժողովի ավարտին, երբ Անգելա Մերկելը դուրս է եկել լրագրողների հետ հանդիպման, կառավարական  թաղամասը ողողվել է կապույտ լույսերով. հարյուրավոր ոստիկանական մեքենաներ՝ միացված ազդանշաններով դեպի հյուրանոցներ են ուղեկցել բարձրաստիճան հյուրերին: 

Տպել
15221 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են