ՀՖՖ գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Ազարյանը. հաստատվել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը

20/01/2020 schedule20:00

Հունվարի 20-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը:

Օրակարգում եղել է 4 հարց.

1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի  հաշվետվություն-զեկույց

2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում

3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում

4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում

ՀՖՖ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ:

Կայացել է քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկել է և քվեարկությամբ հաստատել ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը:

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:

Տպել
577 դիտում

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

Ինձ համար կան որպես մարզիկներ, բայց որպես մարդ վերացած են. օլիմպիական չեմպիոնը՝ ըմբշամարտի հավաքականի խնդիրների մասին

2020 թվականին Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Կենդանաբանական այգին շուտով բաց կլինի. այցելուներին անակնկալներ են խոստանում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Արսեն Ջուլֆալակյանը մտավախություն ունի, որ իրեն կարող են թունավորել կամ վնասվածք հասցնել, եթե հավաքականի հետ մարզվի

Փրկարարները հայտնաբերել են Գավառ քաղաքում կորած քաղաքացու դին. ԱԻՆ

Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը (լուսանկարներ)

Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. Վահագն Ալեքսանյան

Դե, առաջացել են, էլի, տեսնում եք՝ առաջացել են. Սերգո Կարապետյանը դիզվառելիքի տրամադրման գործում առաջացած խնդրի մասին

Հայտնի է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթող նախագիծն ու հեղինակի անունը

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը՝ նախատեսված ուսանողների և նորավարտների համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. «Այո»-ի նոր լոգոն 1991 թվականի հանրաքվեինն է եղել

Վարչապետը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից. հանձնարարականներ՝ իրավապահ համակարգին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նոր տնօրեն ունի

Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ

ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, արձակուրդները. ՊՆ

Իոաննիսյանի միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակցին արգելվել է սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի 3 անչափահաս հեղինակներին