«Հայպետհիդրոմետի» նախկին շենքը մասամբ քանդել են. դրա փոխարեն հյուրանոց կլինի

Երեւանի Լեոյի փողոցի 54 հասցեում շինաշխատանքներ են ընթանում: Սա «Հայպետհիդրոմետի» նախկին շենքն է, որից այժմ միայն վարդագույն պատերն են մնացել: Հինգհարկանի այդ շենքի ներսն ամբողջությամբ քանդել-դատարկել են:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ տարածքում հյուրանոց եւ մանսարդային հարկի վերակառուցում է իրականացվելու: Լեոյի փողոցի նշյալ հասցեում շինարարություն իրականացնելու թույլտվությունը 2019 թվականի օգոստոսին ստացել է «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն:

Երեւանի քաղաքապետարանից այլ մանրամասներ չեն հայտնում: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում նշված տեղեկության համաձայն՝ կառուցապատող ընկերության հիմնադիրն է ոմն Կարեն Մուրադյան: Ընկերությունն ստեղծվել է 2017 թվականին:

Ինչ վերաբերում է «Հայպետհիդրոմետին», այն այժմ տեղակայված է Արտակարգ իրավիճակների նախարարության Դավթաշենում գտնվող շենքում: 

 

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
956 դիտում

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ

Ե՞րբ եւ ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրել են երեխաներին

Մեկ ներկայացման մեջ՝ դերասաններ 6 թատրոններից. Տիկինկային թատրոնի նախաձեռնությամբ բեմադրվել է «Ժամացույցի զարկերը»

ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Երևանում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Սահմանախախտ հայտնաբերած Բագարանի բնակիչ Հաբեթ Ղազարյանը պարգևատրվել է. ՀՀ ԱԱԾ

10 մլն դրամով գնված եւ որպես նվիրատվություն ոստիկանությանը տրված տունը ոստիկանապետը հատկացրել է նոր աշխատակցուհուն

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել

Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու մոտ