Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

19/01/2020 schedule14:02

Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրիյ Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։

Տեղում նրա ձեռքի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգված պարունակող թվով 5 փաթեթ՝ ընդհանուր 13 գրամ կշռով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանցից մեկը թափանցիկ «Զիպ» փականով է եղել, իսկ մնացած 4-ը՝ սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված։

Դ. Ռոդիգինը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրանյութ և այն պատկանում է իրեն։

Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալ Դ. Ռոդիգինը ձերբակալվել է։ 

Տպել
2637 դիտում

Մասիս Մայիլյանը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է չայցելել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Ճապոնիա

Վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդը դանակահարել էր եղբորը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

Օրենքներն արհեստականորեն այնքան են բարդացվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն. Սինանյան

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը Երեւան քաղաքում նվազել է, հանրապետությունում՝ աճել. ՃՈ պետ

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց արգելել ԶԼՄ-ների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյանին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել. Փաշինյան

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը դատարանում է. քննվում է գործի վերաբացման հարցը

2020-ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ ավտոմեքենաների

Երևանի Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. դատախազություն

Ատելության խոսքը խոսքի ազատություն չէ․ ԱԺ հանձնաժողովը քննարկում է բռնության կոչերը քրեականացնելու նախագիծը

Լոռու մարզում մարտի 2-ից 3-ը 24-ժամյա ջրանջատում է սպասվում

Կառավարությունն արգելեց փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս