Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

19/01/2020 schedule11:20

Հանրային գիտակցության մեջ առ այսօր գերակշռում է այն տեսակետը, թե եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ բանի դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում, ուրեմն նրանք անվերապահորեն իրավացի են: Սրա պատճառները հասկանալի են. եզակի բացառություններով՝ տասնամյակներ շարունակ Հայաստանում հենց այդպես էլ եղել է: Այս կամ այն անարդարությունից տուժածները, իրենց խնդիրները լուծելու համար իշխանությունների հետ շփման այլ միջոցներ չունենալով, պարզապես բողոքի ակցիաներ էին կազմակերպում: Ճիշտ է, որպես կանոն՝ արժանանում էին «ա՛յ համբալներ...» կամ «հիմա եկել եք ստեղ, մեր տոնը փչացնում եք...» տիպի պատասխանների, բայց դա ընդամենը ավելի էր մեծացնում հասարակության համակրանքը բողոքողների նկատմամբ ու ավելի էր արմատավորում այն գիտակցումը, որ նրանք իրավացի են:

Հիմա իրավիճակը այլ է  (համենայն դեպս՝ այլ է իշխանությունների վերաբերմունքը ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ), բայց էլի բողոքի ակցիաների պակաս չկա: Եվ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս առումով առանձնապես բան չի փոխվել: Իրականում փոխվել է այն, որ հիմա բողոքի ակցիա անելու փաստն ինքնաբերաբար չի նշանակում, որ բողոքողներն իրավացի են: Մի դեպքում կարող են իրավացի լինել, մեկ այլ դեպքում՝ ոչ: Ու իշխանություններն ամենայն մանրամասնությամբ քննարկում են բարձրացված հարցերը, եւ եթե գտնում են, որ բողոքն արդարացի է՝ համապատասխան որոշումներ են ընդունում:

Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ այդ բողոքները, մեղմ ասած, արդարացի չեն՝ որքան էլ հակաիշխանական քարոզչամիջոցները թմբկահարեն դրանք ու փորձեն ներկայացնել որպես համաժողովրդական դժգոհության արտահայտություն, մարդկանց առանձին խմբեր էլ, դրանից ոգեւորված, փորձեն իրենց նեղ խմբային շահերը պարտադրել իշխանություններին:

Հայաստանում իսկապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Մարդկանց մի խումբ, օրինակ, ուզում է ապրել ժամանակակից քաղաքակիրթ երկրում, որտեղ ամեն ինչ կլինի օրենքով, իր բոլոր քաղաքացիական իրավունքները պաշտպանված կլինեն եւ այլն, բայց՝ պայմանով, որ անձամբ իրեն թույլ տան, ասենք, իր պահած անասունը մորթել թեկուզ գոմում ու վաճառել՝ որտեղ կամենա: Մի ուրիշ խումբ ուզում է, որ Երեւանը դառնա գերժամանակակից եվրոպական քաղաք, խցանումներ չլինեն, խանութներում վաճառվող միսն ու այլ սննդամթերքները լինեն բացարձակապես անվտանգ եւ այլն, բայց՝ անձամբ իրեն չտուգանեն մեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու կամ ծխախոտի մնացորդը պատուհանից շպրտելու համար, երրորդները պահանջում են, որ Հայաստանում լինի բարձրակարգ առողջապահություն, գերժամանակակից սարքավորումներ եւ այլն, բայց՝ բոլոր բնակավայրերում լինեն բուժհաստատություններ, ընդ որում՝ պրոֆեսիոնալ եւ բարձր աշխատավարձ ստացող բուժանձնակազմով: Եվ իհարկե՝ համաձայն են, որ դրա համար մեծ բյուջե է պետք, բայց դեմ են հարկային վարչարարության խստացումներին: Մեկ այլ խումբ երազում է ունենալ ազնիվ ու չկոռումպացված իշխանություններ, բայց՝ պայմանով, որ այդ իշխանությունները մյուս բոլորի «գյամերը քաշեն», իսկ իրենց թույլ տան, ասենք, ապօրինի անտառահատումներով կամ ձկնորսությամբ զբաղվել:

Արդյունքում՝ ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորն ընդհանուր առմամբ կողմ են փոփոխություններին եւ գտնում են, որ Հայաստանն ավելի ժամանակակից պետություն պիտի դառնա, բայց ամեն մեկը համարում է, որ պիտի փոխվի ամեն ինչ՝ բացի իրենց ոլորտի ավանդական «դրվածքից»: Հասկանալի է, իհարկե, որ որեւէ երկրում որեւէ բարեփոխում առանց դիմադրության չի լինում, ոչ էլ արժե ակնկալել, որ հասարակության որոշակի նեղ խմբեր իրենց խմբային շահերը կստորադասեն պետական ու հանրային շահերին, պարզապես մեզանում այս ամենի քաղաքականացման ու բողոքները որպես քաղաքական գործիք օգտագործելու ագրեսիվությունն է չափազանց մեծ: Ու նաեւ մտահոգիչ, որովհետեւ օգտագործվում է նրանց կողմից, ովքեր իրենց իշխանության տարիներին երբեւէ մարդկանց բողոքներին ուշադրություն չեն դարձրել:

Տպել
4753 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ