Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ԱԱԾ նախկին տնօրեն, Արդարադատության առաջին դասի խորհրդական Գեորգի Կուտոյանի մահը, ինչպես նախորդող այլ նախկին պաշտոնյաների մահվան դեպքերը, բազմաթիվ հարցեր առաջ բերեցին. ինչո՞ւ պետք է ինքնասպանություն գործելու ցանկություն ունենար ընդամենը 38 տարեկան, հաջողակ կարիերա ունեցող տղամարդը՝ մանավանդ որ նա մանկահասակ երեխայի հայր էր, ո՞վ պետք է ցանկանար սպանել նրան, ինչո՞ւ... 

ՀՔԾ-ից եւ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կուտոյանը իրենց մոտ քննվող որեւէ քրեական գործով չէր անցնում, որեւէ կարգավիճակ չուներ, նրա անունը չէր կապվում որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ։ Կուտոյանը պաշտոնավարել է մինչեւ 2018-ի հեղափոխությունը. նրա անվան հետ կապված խնդրահարույց իրողություններից մեկը ՊՊԾ գնդի գրավումն էր եւ նախորդ իշխանության հեռանալուց առաջ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը, որոնց մասին 2019-ի մայիսի 8-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանց մեծ մասը, որոնք, ըստ նրան իր պաշտոնում փոխարինած Արթուր Վանեցյանի, վերաբերում էին Մարտի 1-ի դեպքերին, հետագայում վերականգնվել էին եւ միացվել Մարտի 1-ի գործի քննությանը։

Իսկ ընդհանրապես, վերջին ամիսներին տարբեր հանգամանքներում մահացել են նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձինք, որոնց մահվան հանգամանքների հետ կապված հարցականները եւս քիչ չեն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ 2019-ի սեպտեմբերին իր տանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանպետ Հայկ Հարությունյանի դին, նոյեմբերին ՌԴ-ում գարեջրի գործարանի պայթյունի հետեւանքով (ըստ ռուսական ԶԼՄ-ների) մահացավ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Արդյո՞ք այս դեպքեը կարող են փոխկապակցված լինել․ մեր այս հարցին ի պատասխան քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասաց․

«Հայաստան պետությանն ու ժողովրդին ձեռնտու չեն նման դեպքերը։ Իշխանությունը թուլություն է դրսեւորում։ Պետք  է սթափվել եւ ավտորիտար բնավորություն ցույց տալ։ Քաղաքագիտության մեջ դասական բանաձեւ կա. դեմոկրատական ընթացակարգով դեմոկրատիա չի հաստատվում, պետք է ավտորիտար մոտեցում։ Ձեռքդ սեղանին ես խփում ու հարցը լուծում ես, ինչպես աշխարհի ցանկացած երկրում։ Սերժի ստեղծած օրենքներով ուզում ես Սերժի հարցը լուծե՞ս»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ չնայած Կուտոյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, սակայն նրա մահը ինքնասպանություն չի կարող լինել։ «Նա ԱԱԾ-ի տնօրեն է եղել,  բավականին կամային հատկանիշներ կունենա։ Կրթություն ստացած, հասկացող մարդ էր, ես չեմ հավատում»։ Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը՝ Շիրինյանը պատասխանեց. «Հայաստանը ցնցող երեք խնդիր կա՝ Հոկտեմբերի 27-ը, ապրիլյան պատերազմը, որով հետաքննություն է գնում եւ Մարտի 1-ը։ Կոռուպցիայի հարցով չեմ հավատում, որ նա խնդիրների մեջ լիներ, էդ երեք հարցերից մեկի մեջ է իր հարցը, ինքը ինֆորմացիայի կենդանի կրող էր»։ 

առեղծվածային էջ

Կուտոյանի հետ կապված մի հանգամանք ավելացրեց հարցականների թիվը։ Պարզվեց՝ հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաեւ երեկ փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիքիպեդիայում գրանցված օգտատերը ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մի քանի րոպե հետո հայերեն Վիքիպեդիայի համակարգողներից մեկը վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը: Այս գործողությունը տեղի է ունեցել մի քանի անգամ՝ եւս մեկը նույն հունվարի 3-ին, մյուսը հունվարի 16-ին. «Գեորգի Կուտոյանը» ջնջել է, համակարգողը վերականգնել է։ Մեդիափորձագետն ասաց, որ չի երեւում, թե ով է իրականում Գեորգի Կուտոյան անունով օգտատերը, այսինքն՝ չի բացառվում, որ դա ֆեյք էջ է։ Հարցին՝ իրավապահները կարո՞ղ են բացահայտել, թե որտեղից է մուտք գործել այդ օգտատերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե հատուկ չի պաշտպանվել մուտք գործելուց՝ հնարավոր է հետքը գտնվի: Բայց այնպես չի, թե հայտնաբերելու շանսերը շատ մեծ են»: 

շոկ եւ ցավակցություններ

Լսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին՝ շատերն էին շտապել դեպքի վայր՝ լրագրողներ, հարազատներ, ընկերներ, գործընկերներ։ Շատերի աչքից չվրիպեց, թե ինչպես էր հուզվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Թովմասյանը ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ գտնվում էր Կուտոյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել: Մելիքյանն ասաց նաեւ, որ Թովմասյանը շատ հուզված էր, միգուցե Կուտոյանն ու նա ընկերներ են եղել:

Բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաներ երեկ հանդես եկան ցավակցական ուղերձներով։ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն ու իր գործընկերները ապշահար են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրից։ Ցավակցելով Կուտոյանի հարազատներին՝ ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում դեպքի մանրամասները կպարզվեն։

Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել, հնարավոր է՝ շատ տեղեկությունների է տիրապետել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն է զբաղեցրել. «Ես չեմ կարծում, թե այդ շրջանում ԱԱԾ-ում աշխատելով՝ նա այդքան մեծ բեռ է կրել։ Ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր հետեւությունների առիթ են։ Առաջարկում եմ սպասել նախաքննական մարմնի մեկնաբանությանը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր, համեստ մարդ էր երեւում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։

Ցավակցություն տարածեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ խորապես ցնցված է Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: «Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի եւ չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլեւ բոլոր նրանցը, ովքեր երբեւէ ճանաչել են մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ եւ պարկեշտ երիտասարդին եւ պետական պաշտոնյայի»,- ասվում էր Սարգսյանի ուղերձում։

Շատ ցավալի եւ մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Այդ մասին էլ իր ֆբ էջում գրել էր ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշենք, որ 2006-2010 թթ Կուտոյանն աշխատել է ՄԻՊ աշխատակազմում։

Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն տարածեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը գտնվում է արտերկրում։

տեսաձայնագրություններն առգրավվել են

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը երեկ դեպքի վայրում հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղը (այսօր-խմբ.) դատաբժշկական փորձագետների փորձաքննության ընթացքում ավելի ստույգ կպարզեն Կուտոյանի մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը։ Հայտնաբերված զենքի դատաձգաբանական փորձաքննությունից հետո էլ պարզ կդառնա, թե մասնավորապես ինչ զենքից է արձակվել կրակոցը, որի հետեւանքով մահացել է Կուտոյանը: Դեռեւս պարզ չէ նաեւ, նույն հրազենի՞ց են արձակվել կրակոցներ պատերի վրա։ Լրագրողները Մելիքյանից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք Կուտոյանը ալկոհոլ էր օգտագործել, ինչին ի պատասխան ՔԿ պաշտոնյան ասաց, որ դա եւս փորձաքննությամբ կպարզվի: Երեկվա դրությամբ արդեն առգրավվել էին նաեւ տարածքում առկա տեսախցիկների ձայնագրությունները։ Դրանց միջոցով հավանաբար հնարավոր կլինի պարզել՝ Կուտոյանի հետ բնակարանում այլ անձ գտնվել է, թե ոչ։

Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրենի հարեւանությամբ ապրող անձինք լրագրողներին վստահեցրին, որ որեւէ աղմուկ, որեւէ ձայն չեն լսել

Հ․Գ․ Նյութը պատրաստվել է երեկ եւ տպագրվել Հայկական ժամանակ օրաթերթի հունվարի 18-ի համարում։ Այսօր Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ 

 

Տպել
21194 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն