ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց՝ ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը:

2019 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 100-ը՝ ՀՀ մարզերում: Այսօր նաև բացվեց նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:

Բանկը շարունակում է պահպանել նաև առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով՝ ՀՀ ողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է՝ 72. 27-ը՝ Երևանում, 45-ը՝ մարզերում:

Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով: Այսօր ՀՀ տարածքում՝ Երևանում և Հայաստանի մարզերում, գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա և ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են և առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:

Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.

  • անվճար գումարներ մուտքագրել քարտերին՝ օնլայն ռեժիմում
  • ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
  • քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական, այլ՝ փաթեթով,
  • փոփոխել քարտի PIN-ծածկագիրը,
  • կատարել քարտից քարտ փոխանցումներ,
  • ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
  • վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

2020 թվականին Բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը՝ բացելով նոր մասնաճյուղեր ՀՀ որոշ մարզերում, այնպես էլ՝ բանկոմատների քանակը, ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
1868 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը