Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Հունվարի 16-ին տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրը տեղի է ունեցել 199 ճանապարհատրանսպորտային վթար:

ՃՈ պետը նշեց, որ օրինակ՝ հունվարի 15-ին տեղի է ունեցել 107 վթար, հունվարի 13-ին` 130, հունվարի 12-ին՝ 132 վթար: Նա նաեւ ասաց, որ վերջին 5 օրվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով զոհեր չեն եղել:

Հարցին՝ վթարներն ի՞նչ պատճառներով են եղել՝ ձմեռային անվադողեր չունենալո՞ւ, Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր պատճառներ են, կոնկրետ մի պատճառ չկա: Գուցե ձմեռային անվադողեր գցած չլինեն, գուցե եւ գցած լինեն: Կարող է ճանապարհը մի քիչ սառցակալած լինի, վարորդները մի քիչ անզգույշ քշած լինեն»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք օրենսդրական բաց չկա, որ ձմեռը վարորդները ձմեռային անվադողով չեն երթեւեկում, ՃՈ պետը պատասխանեց. «ՃՈ-ն, ոստիկանությունը, ԱԻՆ-ը, տարբեր կառույցներ ձմռան նախաշեմին անընդհատ հայտարարություններ են տարածում, որ անպայման ձմեռային անվադողերով վարեն: Վարորդներ կան լսում են, վարորդներ կան երեւի չունեն՝ չեն դնում»:

Նա նշեց, որ այս պահին ՃՈ-ում շատ տարբեր օրենսդրական առաջարկություններ են քննարկվում՝ այդ թվում նաեւ ձմեռը՝ պարտադիր ձմեռային անվադողեր երթեւեկելու մասին նախագիծը:

Խոսքը՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի եւ Արտյոմ Ծառուկյանի նախագծի մասին, որով առաջարկում են դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը առանց ձմեռային անվադողերի երթեւեկելու համար տուգանք նշանակել:

«Այս պահին պարտադիր պայման չէ ձմեռային անվադողերով երթեւեկելը, բայց քանի որ դեկտեմբերի վերջին պատգամավորները մեզ գրություն էին ուղարկել մասնագիտական կարծիք հայտնելու համար, մենք դրական կարծիք ենք տվել՝ ասելով, որ այո, ցանկալի է, որ պարտադիր լինի ձմեռային անվադողերով երթեւեկելը: Քանի որ նրանց մոտ այդ նախաձեռնությունը կար էլ իմաստ չկա, որ մենք էլ նման նախաձեռնությամբ հանդես գանք»,- նշեց ՃՈ պետը:

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, Կարապետյանն արձագանքեց. «Դե պետք է ուսումնասիրենք մյուս զարգացած երկրներում դա պարտադիր է, թե՝ ոչ»:

Տպել
3972 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել