Այրվածքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող Դավիթ Գրիգորյանը դատի է տվել կենտրոնին, կենտրոնն էլ՝ իրեն

Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող, կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան՝ ընդդեմ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքը եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Հիշեցնենք, որ կենտրոնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը 2019 թվականին նրան ազատել էր պաշտոնից՝ նշելով, որ կազմակերպությունում կրճատումներ են: Տնօրենը Դավիթ Գրիգորյանին առաջարկել էր բանվորի կամ տեխնիկի գործ, քանի որ կենտրոնում իր մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր այլեւս հաստիք չկար:

Գրիգորյանն ավելի ուշ հայտարարել էր, որ պատճառն ավելի խորքային է եւ իրեն ազատել են կոնֆլիկտի պատճառով, քանի որ չի կարողացել լռել տնօրենի կատարած որոշ քայլերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս»-ից, Դավիթ Գրիգորյանին էլ դատի է տվել Այրվածքաբանության ազգային կենտրոնը: Հաստատությունը պահանջում է պարտավորեցնել պատասխանող Գրիգորյանին՝ հրապարակավ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հօգուտ հայցվորի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակման մեջ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում:

Կենտրոնից, մեր հարցմանն ի պատասխան, նշեցին, որ խոսքը Գրիգորյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արված գրառման մասին է, որով, ըստ իրենց, արատավորել է կազմակերպության գործարար համբավը։ Գրիգորյանն այդ գրառումը կատարել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին:

Հրապարակման մեջ նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում կենտրոնի տարածքում շարունակաբար իրականացվող ապօրինի ծառահատումների վրա՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան այնտեղ հատվել է հերթական հաստաբուն ծառը:

Տպել
2040 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը