Արի ազատման դիմում գրի, մենք էլ քո համար քաղաքում գործ ման կգանք. Ստեփանավանի քաղաքապետը՝ Ուրասարի վարչական ղեկավարին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստեփանավան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ուրասար բնակավայրի բնակիչներն այսօր բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով վարչական ղեկավար  Արտակ Կիրակոսյանի հրաժարականը:

Բնակիչները, վարչական ղեկավարն ու խոշորացված Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը քննարկում իրականացրեցին վարչական շենքում, որտեղ էլ Ղարաքեշիշյանը վարչական ղեկավարին առաջարկեց հենց այսօր ազատման դիմում գրել: Ղարաքեշիշյանը եւս բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց վարչական ղեկավարին, նշելով, որ ստեղծված իրավիճակի մասին քանիցս խոսել են, սակայն՝ անարդյունք:

Ըստ Ղարաքեշիշյանի՝ բնակչության դժգոհությունը տեղին է, եւ իրավիճակը մի օր սրվելու էր. «Ամենաճիշտը՝ արի դիմում գրի, մենք էլ քո համար քաղաքում գործ ման կգանք, էլ ուրիշ ձեւ չկա, 2 օր է դու ինչի չես քո գյուղ այցելում, որ ժողովրդի հետ քո հարցերը կարգավորես, որ ես պետք է գամ…ինչու չես եկել քո գյուղի ժողովրդի հետ թե որպես ղեկավար, թե որպես ընկեր նստել-զրուցել»,- շենքի ներսում վարչական ղեկավարին հարց ուղղեց Միքայել Ղարաքեշիշյանը, ապա հավելեց. «Դու դիմումդ կգրես, մեկ այլ մարդու 3 ամսով վարչական ղեկավար կնշանակենք, հետագայում արդեն կերեւա՝ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ»:

Ուրասարի վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ հրաժարականի դիմում կներկայացնի: Բնակիչների ներկայացրած մեղադրանքներին մասնակի է համաձայն: Հերքում է, թե օրերով գյուղ չի եկել, ասում է՝ նման դեպք դժվար եղած լինի, ամեն օր, գոնե մի քանի ժամով պարտադիր եկել է գյուղ. «Դժգոհությունները կապված են գյուղում առկա խնդիրների հետ: 2 տարի է, ինչ աշխատում եմ, ինչ հնարավոր է՝ արել եմ: Իմ մեղքն այն է, որ հարկերը չեմ կարողացել հավաքել, ժողովուրդն էսօրվա վիճակով 20 մլն պարտք ունի, բոլորին տեղեկացրել եմ, ասել են՝ հավաքի, բայց ժողովրդի ձեռքին գումար չկա, ես էլ դատի չեմ տա…»:

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը համակարծիք է բնակչության հետ՝ վարչական ղեկավարն իսկապես թերացել է իր աշխատանքում. «Այս խնդրով բազմիցս ենք հանդիպել, վարչական ղեկավարը պետք է գյուղի խնդիրները մեզ ներկայացներ, բայց եթե վարչական ղեկավարը անգործության է մատնված, գյուղում հեռակա է աշխատում, շաբաթվա մեջ 2-3 ժամ է գործի գալիս, ուրեմն գյուղն այս օրին էլ պետք է լիներ: Խորհուրդ տվեցի դուրս գա գործից»:

Ըստ քաղաքապետի՝ վարչական ղեկավարի անգործության մասին ինքը տեղյակ է պահել թե մարզպետին, թե փոխմարզպետին. «Քանի անգամ բանավոր ու գրավոր նկատողություն եմ տվել: Ինքը՝ վարչական ղեկավարը, շատ լավ գիտակցում է, որ էս իրավիճակում, այս փոխված ժամանակաշրջանում ինքը պետք է աշխատի: Ինքը սովոր է հին ոճով աշխատի, ճիշտ է՝ ես էլ եմ հին ժամանակվա ղեկավար, բայց քանի որ ժամանակները փոխվել են, ամեն մարդ ուրեմն պետք է գիտակցի՝ կամ պետք է աշխատի այն ձեւով, որն էսօրվա իշխանությունն է պահանջում, կամ, եթե չի կարողանում աշխատել, պետք է գնա իր համար նոր աշխատանք գտնի»,- հավելեց քաղաքապետ Ղարաքեշիշյանը:

Բողոքի ցույցին մասնակից Ուրասարի բնակիչները ՀԺ-ի հետ զրույցում մատնացույց են անում գյուղի քանդված ու լքված մշակույթի տունն ու թալանված գրադարանը, անբարեկարգ ճանապարհներն ու փողոցներով հոսող խմելու ջուրը, որն այդպես էլ իրենց տներ չի հասնում: Այս ամենում բնակիչները թիվ մեկ մեղավոր համարում են վարչական ղեկավարին, որն ուշադրություն չի դարձրել իրենց խնդիրներին եւ մատը մատին չի տվել դրանց լուծման համար. «Քաղաքապետ Ղարաքեշիշյանը ժողովին ասաց, թե ամեն տարի վարչական համայնքին գումար է հատկացվել, բայց թե ուր է կամ ինչի վրա է ծախսվել, ոչ տեսել ենք, ոչ լսել»:

Ուրասարի գրադարանը

Մշակույթի տունը

Տպել
4538 դիտում

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները