Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի մի շարք ծնողներ դժգոհ են տնօրենից. վերջինս համաձայն չէ մեղադրանքների հետ

մի փոքր աղցան, թթու կաղամբ, կես խնձոր ու մի հատ մանդարին

ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի համանուն միջնակարգ դպրոցի մի շարք ծնողներ դժգոհ են հաստատության տնօրեն Հերիքնազ Հարությունյանից: Պատճառը դպրոցում առկա ջերմաստիճանն է, սնունդը, դասասենյակները եւ այլն:

Ծնողներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ իր երեխային Երեւան էր տեղափոխում բժշկի, քանի որ նա դպրոցի ցածր ջերմաստիճանի պատճառով հաճախ է հիվանդանում: «Երբ մրսում է, ունենում է փորացավեր, գլխացավ, քանի որ դպրոցի ջերմաստիճանն անբավարար է, ես չեմ կարողանում իմ երեխային ուղարկել դպրոց»,- նշեց ծնողը՝ հավելելով, որ փաստեր հավաքելու համար՝ աշակերտներն ամեն օր նկարել են դասասենյակից կախված ջերմաչափը: Պարզվել է, որ այնտեղ ընդամենը 10-11 աստիճան է լինում:

Մի շարք ծնողներ նախապես որոշել էին այսօր հավաքվել դպրոցում, հրավիրել Արմավիրի մարզպետարանից աշխատակիցների եւ տեղում ներկայացնել իրենց դժգոհությունները: Սակայն ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ որոշվել է մեկ-երկու օր սպասել:

Վերը նշվածը կրթական հաստատության միակ խնդիրը չէ: Ինչպես պատմեց երեխայի ծնողը, իրենք ներառական դասարաններին տրվող սննդից, իր բնութագրմամբ՝ ստից ձավարեղենից, նույնպես դժգոհ են: Որպեսզի երեխաները շաբաթվա ընթացքում միս ու կարագ էլ ուտեն, ամեն ամիս 1000 դրամ են հավաքում, սակայն, ինչպես նշեց վերջինս, միօրինակ ուտելիքից բացի, ոչինչ չի մատուցվում:

«Կարող են ոչ ամեն օր մի փոքր աղցան տալ կամ թթու կաղամբ, կես խնձոր ու մի հատ մանդարին»,- նշեց ծնողը՝ հավելելով, որ սկզբում տնօրենն ամեն ամիս հաշվետվություն էր ներկայացնում, թե ինչպես են ծախսվում գումարները, այսօր ոչ հաշվետվությունը կա, ոչ միսն ու կարագը:

Նրանց զայրացնում է նաեւ այն, որ տնօրենն աշխատանքից ազատում է լավ մասնագետների, որոնք հակաճառում են իրեն: Խոսքը ռուսերենի մասնագետ Մերի Թովմասյանի մասին է: Ծնողներին հայտնել են, որ ուսուցչուհու դիպլոմը չի համապատասխանում պահանջներին, սակայն նրանց կարծիքով՝ պատճառն այն է, որ շատ հարցերում Թովմասյանը պաշտպանել է նրանց ու հակաճառել տնօրենին:

Թովմասյանի հետ ծնողները խոսել են, նշել է, որ բոլոր փաստաթղթերը շուտով կկարգավորի:

Դժգոհություններն այսքանով չեն ավարտվում: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց ծնողը, դասասենյակները եւս լավ վիճակում չեն, եւ դպրոցը չի ցանկանում վերանորոգել դրանք:

տնօրենը համաձայն չէ. ջերմաստիճանը նորմայի մեջ է, սնունդը՝ լավը

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի տնօրենը համաձայն չէ նշված դժգոհությունների հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դպրոցը ջեռուցվում է վառարանի եւ այլ տաքացուցիչների միջոցով: Ուսումնական շաբաթվա մեկնարկին այնտեղ 14-17 աստիճան ջերմաստիճան էր: Այսօր առավոտյան անկյունային դասարաններում եղել է 13 աստիճան, սակայն 2-րդ դասաժամից հետո հասել է 17-20-ի: «Մենք դասասենյակներ ունենք, որ աշակերտները պատուհան են բացում»,- նշեց Հարությունյանը:

Թե ինչու է սնունդը միօրինակ եւ մսեղեն չի մատուցվում, պատասխանեց, որ դպրոցում իրականացվող պարենային ծրագրով իրենք տաք ճաշի սնունդ են ստանում: «Մենք խուսափում ենք մսեղենից, կարող է վտանգ առաջանալ, հիմնականում օգտագործում ենք բանջարեղեն, քաղցրավենիք»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ տեսչական մարմնից հաճախ են գալիս դպրոց, ստուգումներ անցկացնում:

Գանձվող 1000 դրամներն էլ, նրա խոսքով, ծրագրի մեջ է մտնում: Այդ փողով կարտոֆիլ, տոմատ, աղ, բիբար, բանջարեղեն ու մրգեր են գնում: Տնօրենի բնորոշմամբ՝ քաղցրավենիքն ու մրգերն անպակաս են սեղաններից:

Նա խոսեց նաեւ ուսուցիչ Թովմասյանի մասին: Ասաց, որ ուսուցիչն ազատվել է դիպլոմը կեղծ լինելու պատճառով: «Մենք ստուգումներ ենք անցկացրել, գործերը վերանայել ենք, հարցում արել համապատասխան համալսարան եւ պատասխան ստացել, գործը տրված է դատախազություն»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ երբ ուսուցչին աշխատանքից ազատել է, նա, առանց բողոքելու, լուռ հեռացել է:

Հաստատության տնօրենը տեղյակ չէր դպրոցում իրականացվելիք բողոքի ակցիայից: Նրա խոսքով՝ այդ ամենը մի քանի ծնողների գործն է, որի մեջ ինքը դիտավորություն է տեսնում:

Ստորեւ ներկայացնում ենք աշակերտների արած լուսանկարները դպրոցի տարբեր դասարաններում:

Տպել
7300 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»