Եթե եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին երեւի կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Մասնավորապես, կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատեց ներմուծման մաքսատուրքից:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ:

Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1.6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3.3 մլրդ դրամ:

Ընկերությունն առաջին արտոնությունը ստացել է 2019 թվականին: Այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ Կոտայքի մարզում:

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունը գործում է 2002 թվականից։ Ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք՝ ձիթապտղի վերամշակման եւ արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ եւ իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում:

Փոխնախարարը նշեց, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431.5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց դեռեւս չի կարծում, որ արդյունաբերական ծավալների կարող ենք աճեցնել:

«Չնայած որ եղանակն այս տեմպերով փոխվի՝ մյուս տարվա վերջին երեւի կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել: Կիվի արդեն աճեցնում են, եւ բավականին լուրջ ծավալներով»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2853 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը