Ընտրովի կրթություն իրականացնող դպրոցները հականերառական միջավայր են ստեղծում. կրթության փորձագետ

Հայաստանը փուլ առ փուլ անցնում է համընդհանուր ներառական կրթության: Մի համակարգի, որն ուղղված է հավասար կրթության ապահովմանը: Այն բացառում է երեխաների նկատմամբ խտրականությունը, եւ հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց: Գործընթացը սկսվել է դեռեւս 2016 թվականից:

Արդյո՞ք Հայաստանն ամբողջովին պատրաստ է այդ ծրագիրն իրագործել, եւ որո՞նք են առկա խնդիրները: Մասնագետների կարծիքները տարբեր են:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրն այստեղ հենց սկզբից խեղաթյուրվեց, քանի որ դպրոցները, որոնք ընտրովի կրթություն են իրականացնում, հականերառական միջավայր են ստեղծում: Լավ սովորողներն առջեւի նստարաններին են նստում, իսկ վատ սովորողները՝ վերջին շարքերում: Այդ պարագայում նոր գործառույթը, որը դրված է դպրոցների վրա, չի կարող բավարարվել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Խաչատրյանի խոսքով՝ լուրջ է նաեւ դպրոցների մասնագետների, հատկապես տնօրենների խնդիրը, նրանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում՝ հոգեբանն ով է, սոցիալական աշխատողը՝ ով, ինչպես համակարգել նրանց աշխատանքը։ «Դպրոցի տնօրենը այդ վիճակներին չի տիրապետում, դրա համար դպրոցներում ներառական խմբի հետ աշխատող մասնագետները պարապ նստած են»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մասնագետներն էլ ոչ միշտ ունեն անհրաժեշտ գիտելիքներ:

Ներառական կրթության փորձագետ Արմինե Ավագյանի խոսքով՝ այս համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է գիտելիք, ռեսուրս եւ վերաբերմունք, իսկ այստեղ այն իրականացավ այն դեպքում, երբ 3-ից ոչ մեկն առկա չէր: Ժամանակի ընթացքում վերաբերմունքը ձեւավորվեց, սակայն ուսուցիչների համար անհրաժեշտ գիտելիքները՝ ոչ:

«Մեզ մոտ այդ կրթությունը կենտրոնացավ խնդիր ունեցող երեխաների վրա եւ ընկալվեց որպես նրանց առջեւ դպրոցի դռները բացելու ծրագիր, որը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ մասնագետների, թե՛ ծնողների կողմից»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ ներառական կրթությունը բազմազանության կրթությունն է, որտեղ կարող են ներառվել ոչ փայլուն մտավոր կարողություն ունեցող երեխաներից մինչեւ ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցողները:

Ավագյանի խոսքով՝ այսօր կրթական կարիքի գնահատումը խնդրահարույց է եւ պարունակում է կոռուպցիոն ռիսկ, քանի որ առկա գործիքները երեխայի մասին հավաստի տեղեկատվություն չեն տալիս, բացի այդ գնահատող մասնագետները հմտությունների անլիարժեքություն ունեն։

Այս կարծիքների հետ չհամաձայնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ այն ժամամանակավրեպ խոսակցություն անվանելով:

«Այդ գործիքներն այլեւս չկան, նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաեւ ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձեւը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ այսօր երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում եւ ֆինանսավորում։

Նրա խոսքով՝ 2018 թվականին ՀՀ Շիրակի մարզում նոր գործիքներով վերագնահատում է արվել, եւ գրեթե 70 տոկոսով պատկերը փոխվել է: Պարզվել է, որ շատ դպրոցներում պոլիկլինիկաներից ստացել էին կեղծ փաստաթղթեր: Արդյունքում՝ աշակերտները որեւէ մասնագիտական օգնություն չէին ստացել, սակայն դպրոցը ֆինանսավորվել էր:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մեթոդիստ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ եթե նախկինում ունեինք մեկ գնահատման գործիք՝ միօրինակ թեստ, որը ցույց էր տալիս մեկօրյա պատկեր, այսօր այն հիմնվում է դասակարգման վրա՝ իրականացվելով երեխայի կրթական եւ այլ տարբեր միջավայրերում, որին մասնակցում են ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ:

Ինչպես նշեց մեթոդիստը, այսօր բժշկական փաստաթղթին նայում են, սակայն այն գնահատման հիմք չի հանդիսանում:

Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը նշեց, որ հարցի հետ կապված, որպեսզի ամեն ինչ կարգով իրականացվի, իրենք առկա օրենսդրությամբ վերահսկողություն են իրականացնում՝ ուսումնասիրելով կարգավորումները, փաստաթղթերը: Անհրաժեշտ եզրակացությունները եւ տրամադրված բժշկական վկայագրերը տրամադրվում են համապատասխան մարմինների կողմից, քանի որ դա բավական մասնագիտական մոտեցում է պահանջում, եւ իրենք ոլորտի նեղ մասնագետներ չունեն:

Հարցը, սակայն, մոտ ապագայում կարող է կարգավորվել: Ավետիսյանի խոսքով՝ իրենց տեսչական մարմինը նախատեսում է լիազորությունների շրջանակը հնարավորինս ընդլայնել՝ համապատասխան մասնագետներ ներգրավվելով:

Նշենք, որ ներառական կրթության համակարգի ներդրումը նախատեսված է ավարտել 2025-ին: Մինչ 2019-ը, այն ներդրվել է Հայաստանի 4 մարզերում, իսկ 2019-ին արդեն Երեւանում, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:

Տպել
1842 դիտում

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը