Դերասանը դիմում է պատգամավորներին՝ խնդրելով հանդես գալ կրկեսում կենդանիների շահագործումն արգելող օրենքի նախագծով

Դերասան Դավիթ Առաքելյանը կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելելու խնդրանքով դիմել է ՀՀ կառավարություն, Ազգային Ժողով եւ Երեւանի քաղաքապետարան: Նաեւ ֆեյսբուքյան իր էջի միջոցով նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ու պատգամավոր Հրաչյա Հակոբյանին՝ գրելով. «Խնդրում եմ հանդես գալ կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելող օրենքի նախագծով»:

Ալեն Սիմոնյանը մեկնաբանություններում արձագանքել է դերասանի խնդրանքին եւ հայտնել, որ պատրաստ է քննարկման: Ավելի ուշ պատասխանել է նաեւ Հրաչյա Հակոբյանը: «Ես էլ եմ պատրաստ մասնակցել քննարկումներին»,- գրել է պատգամավորը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Առաքելյանը հայտնեց, որ բացի պաշտոնատար անձանց դիմելուց, ստորագրահավաք է նախաձեռնել: «Ստորագրահավաքը յուրատեսակ հանրային քննարկում եմ համարում, որի արդյունքներով կկարողանանք գնահատել հանրության վերաբերմունքը: Առայժմ կոչ եմ արել Աժ-ի պատգամավորներին նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց նա:

Նշեց, որ ստորագրահավաքը նպատակ ունի առաջարկել ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին հանդես գալ կրկեսում կենդանիների մասնակցությամբ համարներն արգելող օրենքի նախագծով: «Վերջ տանք կենդանիներին՝ մեր զվարճանքների համար տանջելուն եւ օգտագործելուն»,- նշված է https://www.change.org/ էջում, որտեղ էլ իրականացվում է օնլայն ստորագրահավաքը: Երեկ սկսված ստորագրահավաքին միացել են դեռեւս 150 հոգի:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին էլ ստեղծվել էր «Կրկես՝ առանց կենդանիների» շարժումը: Այդ նախաձեռնության հեղինակը ճարտարապետ Ամելիա Մարուքյանն է, որին ավելի ուշ միացել են իր ընկերներն ու մի շարք կենդանասերներ: Չնայած սրանք անկախ, մեկը մյուսի հետ կապ չունեցող նախաձեռնություններ են, սակայն նպատակը նույն է՝ հասնել նրան, որ Հայաստանում օրենքով արգելվի կենդանիների շահագործումը, մասնավորապես՝ կրկեսում դրանց ցուցադրումը բացառվի:

Տպել
6586 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան