Ստյոպա Սաֆարյանը կդիմի Գլխավոր դատախազություն՝ անվստահություն հայտնելով ՔԿ Նոր Նորքի բաժանմունքին

15/01/2020 schedule09:52

«Պատրաստվում եմ պաշտոնապես դիմել ՀՀ Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին՝ անվստահություն հայտնելով Կոմիտեի Նոր Նորքի բաժանմունքին, ու քննվող քրեական գործը այլ ինստանցիա տեղափոխելու պահանջով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ ինքը առավել քան չի վստահում այդ մարմնի իրականացրած քննությանը, որևէ կերպ ու որևէ չափով չի վստահում այդ մարմնին հատկապես այն օրից, երբ իրեն հայտնի դարձավ, որ այն ղեկավարում է Հայկազ Բաղմանյանի տղան։

«Նոր եմ հասկանում, որ ժամանակին բաժնում իմ թողած խոցող ռեպլիկները բացարձակ տեղին են եղել նախկին իշխանություններից, հատկապես Ոստիկանության նախկին պաշտոնյաներից քննչական կոմիտեի ստորաբաժանման ունեցած կախվածության վերաբերյալ։

Այս լուրի իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչու իմ հարցաքննությունը վերածվեց թեժ բախման, թե ինչու էր քննիչը փորձում հակասություններ ստանալ, որի արդյունքում Նոր Նորքի քննչականի վերաբերյալ ՀՔԾ-ում որոշում կայացվեց նյութեր նախապատրաստել, որտեղ նույնպես հարցաքննվեցի․․․․ Ավելի քան պարզ է դառնում, թե ինչու 3 ամիս շարունակ ոչինչ չի արվում։ Հաստատվում են իմ՝ ավելի վաղօրոք ստացած տեղեկություններն այն մասին, որ իմ շենքի մոտ դարանակալած ավտոմեքենայի ենթադրյալ սեփականատերը սերտ հարաբերությունների մեջ է Ոստիկանություն հետ․․․Արդեն պարզ է դառնում, թե երեք տարբեր դիրքերից հանցագործների փախուստի տեսանյութերն ունենալուց հետո ինչու ոչ մեկի մեղադրանք չի ներկայացվել։ Չի ներկայացվել, որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է։

Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ վաղվանից ևեթ չեմ մասնակցելու այդ մարմնի որևէ քննչական գործողության, քանի դեռ գործի քննությունը տեղափոխված չէ այլ մարմին կամ ատյան։ Կարծում եմ՝ որպես սահմանադրական մարմնի ղեկավար՝ իմ վրա կատարված հարձակման գործով քննությունը պետք է իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը։

Հանցագործության պատվիրատուն շարունակում է ազատորեն վճարել,
Հանցագործության բենեֆիցիարները նստած են նախկին իշխանություններին պաշտպանող տարբեր խմբակներում,
Հանցագործության պատվերի փողերը փոխանցողը Կորյունի 8 բակում է,
Հանցագործություն կատարած նարկոբարիգները ազատության մեջ են։
Հանցագործության օժանդակողները ու կատարողները մասնակցում են դատական նիստերին»,- գրել է Սաֆարյանը:

Տպել
3837 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին