Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հասցեին 2018 թվականին սպառնալիք հնչեցնելու փաստով քրգործ է հարուցվել

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի հասցեին դեռեւս 2018 թվականի օգոստոսին սպառնալիք հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր այս մասին ասաց Հայկ Ալումյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե տուժողի իրավահաջորդի հայտարարությունը սպառնալիք համարելու պարագայում ինչո՞ւ չի դիմում իրավապահ մարմիններին:

«Երկու տարի առաջ՝ 2018 թվականի օգոստոսին, այս գործով ես մի անգամ արդեն դիմել եմ իրավապահ մարմիններին, երբ Վերաքննիչ դատարանի դիմաց բոլորի՝ ոստիկանների, կարգադրիչների, լրագրողների ներկայությամբ մի քաղաքացի սպառնում էր փաստաբաններին սպանել, մանրամասն նկարագում էր, թե ինչպես է պետք դա անել: Այդ առիթով օգոստոսին դիմել եմ Շենգավիթի ոստիկանությանը, ներկայացրել եմ տեսանյութ, հարուցվել է քրեական գործ, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, դա գործը քնեցնելու լավագույն տարբերակն է»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը մանրամասնեց, որ ինքն այդ գործով հարցաքննվել է, ճանաչվել է տուժող. «Քրեական գործը կարճվել է, կարճման որոշման դեմ բողոք է ներկայացրել տուժողը, բողոքը բավարարվել է եւ կարճման որոշումը վերացվել է, բայց այդ ամենը ձեւական բնույթ է կրում, փաստ է, որ այն մարդը, որի ինքությունը պարզված է եւ որը բոլորի ներկայությամբ է դա արել, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել»:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Ալումյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Խաչատրյանի փոխանցմամբ, սակայն, հիշյալ քաղաքացուն քրեական գործով մեղադրանք առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 332.3-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ). «Այնուհետեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը տուժողը բողոքարկել է, եւ բողոքը բավարարվել է, այժմ նախաքննություն է»:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով նախորդ դատական նիստին վիճաբանություն էր տեղի ունեցել կողմերի միջեւ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասել էր. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր օրին»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ հնչած արտահայտությունը ընդունում են որպես սպառնալիք:

Այսօրա դատական նիստին էլ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում էր հասցեագրել դատարանին՝ ասելով, որ եթե փաստաբանների հասցեին «սպանված հարազատ ունենալու» սպառնալիքի վերաբերյալ Դատարանի կողմից որեւէ գործողություն չի իրականացվում, եւ եթե պաշտպանների իրավական միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքը դատավարության որոշ մասնակիցներ օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, եւ Դատարանը կրկին որեւէ միջոց չի ձեռնարկում, ինքը, ի նշան բողոքի, այսօրվա նիստին չի երկայանա:

 

Տպել
1802 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է