Թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն բնականոն աշխատանքը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երեւանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը.

«Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երեւանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երեւանի համայնքային բյուջեից:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ դեռեւս շաբաթներ առաջ նշված մանկապարտեզի ծնողները մեզ հետ զրույցում իրենց մտահոգությունն էին հայտնել, որ, իրենց հասած լուրերի համաձայն, այս տարի մանկապարտեզի հատուկ խմբերին ֆինանսավորում չի տրամադրվելու, եւ դրանք դադարելու են գործել: Մինչդեռ, ծնողների կարծիքով, կենտրոնում փոքրիկները նեղ մասնագետների կողմից ստանում են անհատական, հատուկ խնամք:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ խմբերի կրճատում չի լինելու, սաների թիվը եւս չի կրճատվելու, առկա է միայն մասնագետների թվի համապատասխանության խնդիր եւ օպտիմալացման անհրաժեշտություն: Կիրականացվի միայն հաստիքների վերանայում:

Ինչպես հետագայում պարզվեց, խմբերը, այնուամենայնիվ, փակվեցին: Հունվարի 8-ին ծնողներն առավոտյան իրենց երեխաներին մանկապարտեզ էին տարել եւ տեսել, որ հատուկ խմբերում աշխատող որեւէ մասնագետ չկա:

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ պատասխանել էին, որ հատուկ խմբերի փակվելու պատճառն այն է, որ այնտեղ աշխատող բոլոր մասնագետների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ինչպես հավելել էին լրատվական ծառայությունից, Քաղաքապետարանը փորձում է միջոցներ գտնել խումբը պահելու համար եւ պատրաստվում է դիմել ՀՀ կառավարություն, որպեսզի ֆինանսավորման աղբյուր գտնեն: Նախկինում այն ֆինանսավորում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին համացանցում տարածվել էին այդ մանկապարտեզում աթոռներին կապված երեխաների լուսանկարներ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող լռել եւ չարձագանքել Երեւանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին։ Հրապարակմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա գրել էր, որ մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Քաղաքապետի տեղակալը հավելել էր, որ պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Նշենք, որ նշված մանկապարտեզում գործող հատուկ խմբերում հաճախում էր ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխա: 

Տպել
2096 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին