Հայ երգչուհու հետ հանդես չգալը նրա ազգային պատկանելիության հետ կապ չունի, իմ ելույթը սոլո է. ադրբեջանցի երգիչը հերքում է

Ադրբեջանցի օպերային երգիչ, տենոր Յուսիֆ Էյվազովը հերքում է այն տեղեկությունները, թե ազգային պատկանելության պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Յուսիֆ Էյվազովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկու արտիստները փետրվարի 7-ին պետք է հանդես գային Դրեզդենի օպերային թատրոնում ամենամյա «Օպերային բալի» բացմանը: 

Երեկ երգիչն իր էջում տեղադրել է հայտարարություն, որտեղ միջոցառումը՝ «SemperOperaball»-ը, կազմակերպած ասոցիացիայի ներկայացուցիչները եւս կտրականապես հերքում են այն տեղեկությունները, թե ադրբեջանցի տենորը քաղաքական դրդապատճառներից ելնելով է հրաժարվել հանդես գալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Տենորի էջում տեղադրված է նաեւ Semper Operaball-ի գեղարվեստական ղեկավար Հեմ-Յոահիմ Ֆրեյի արձագանքը, որտեղ նա խստորեն դատապարտել է Յուսիֆ Էյվազովի մասին այդ հայտարարությունները՝ որակելով դրանք զրպարտություններ:

«Օպերայի թատրոնը երբեք պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ 2020 թվականի փետրվարի 7-ին «Semper Operaball»-ում ելույթ ունենալու համար: Բացի այդ՝ Յուսիֆ Այվազովը գործընկերների հետ հարաբերությունները երբեք չի կառուցել՝ ելնելով նրանց ծագումից: «Semper Operaball-ի յուրահատկություններից մեկն էլ հենց այն է, որ տարիներ շարունակ ծրագիրն ընդգրկել է տարբեր երկրների արվեստագետների ամենալայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանից»,- ասված է Հանս-Յոահիմ Ֆրեյի խոսքում:

Դրան կից հետգրությամբ իր խոսքն է մեջբերել Յուսիֆ Էյվազովը, որտեղ նա եւս հերքել է հայ երգչուհու հետ ազգության պատճառով հանդես չգալու հայտարարությունները:

Նա մասնավորապես գրել է. «Հարգելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ եւ իմ հստակ տեսլականն ու կարծիքն ունեմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցողի վերաբերյալ: Բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում բեմում իմ մասնագիտության եւ գործընկերներիս հետ շփման վրա: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ «Մեծ թատրոնում» ես բազմիցս բեմ եմ բարձրացել Մարիա Գյուլղինայի եւ Գեւորգ Հակոբյանի հետ: Հետեւաբար վստահեք ճշտված տեղեկությանն ու հետագայում մի տարածեք սադրանքը»:

Նա նաեւ հավելել է, որ, ինչպես նախապես էր պլանավորված «SemperOperaball 2020»-ում, իր ելույթը սոլո է եւ չի ընդգրկում այլ երգիչների:

Հիշեցնենք՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ հայտնել, որ օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

Նշենք նաեւ, որ «Հետքը» միջադեպի հետ կապված երեկ զրուցել է Ռուզան Մանթաշյանի գործակալի՝ Ռենե Մասիսի հետ: Նա հայտնել է, որ հունվարի 12-ին իր հետ կապ են հաստատել պարահանդեսը կազմակերպող Semper Opernball ասոցիացիայից եւ խնդրել, որպեսզի Ռուզան Մանթաշյանը, չնայած իրենց հրավերին, ելույթ չունենա։ Երգչուհու գործակալի խոսքով՝ պատճառը Յուսիֆ Էյվազովի հրաժարումն է։ Այլ հիմնավորում Ռենե Մասիսին չի ներկայացվել:

Տպել
1402 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը