Ո՞ւմ է անհանգստացնում «նոր սերնդի» Հայաստանի հեռանկարը

Տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետներից շատերն են արձանագրել, որ վերջին ամիսներին ադրբեջանցիների կողմից իրականացվող կիբեր-հարձակումները կտրուկ ավելացել են: Որպես կանոն՝ ադրբեջանցիները ջարդում են ֆեյսբուքյան հայ օգտատերերի պրոֆիլները եւ հայկական խմբերում գրառումներ տարածում՝ մարդկանց կոչ անելով դուրս գալ փողոց եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել: Սա, ի դեպ, նկատել էր նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդականը եւ համապատասխան կառույցներին խնդրել զբաղվել այդ հարցով:

Հայ-ադրբեջանական կիբեր-պատերազմն, իհարկե, նորությունչէ, եւ ամենայն հավանականությամբ՝ մերոնք էլ անպատասխան չեն թողնում այդօրինակ հարձակումները: Բայց մեզ տվյալ դեպքում այլ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հատուկ ծառայությունները (հազիվ թե ադրբեջանցի հաքերներն ինքնուրույն գործեին) հենց այդպիսի կոչեր տարածում ու փորձում Հայաստանում վարչապետ Փաշինյանի դեմ բողոքի ալիք բարձրացնել: Պատասխանը միակն է՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ առավելություն է ստացել, եւ դա նրանց խիստ անհանգստացնում է: Ինչի՞մասին է խոսքը:

Տասնամյակներ շարունակ Հայաստանն ուԱդրբեջանը, պատկերավոր ասած, «նույն սերնդի» պետություններ էին: Մի տեղ մի քիչ շատ, մի տեղ՝ ավելի քիչ, բայց երկու երկրներում էլ կոռումպացված ու ընտրակեղծիքներով «հաղթած» իշխանություններ էին, երկու երկրներում էլ իշխում էին կլանային համակարգը, օլիգարխներն ու մենաշնորհները, երկու երկրներում էլ իշխանական վերնախավը թալանածը դուրս էր բերում երկրից ու բազմամիլիոնանոց բիզնեսներ հիմնում, մի խոսքով՝ թեեւ արտաքնապես տարբերություններ շատ կային, բայց որպես պետություններ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նման էին իրար այնպես, ինչպես կարող են նման լինել, ասենք, նույն սերնդի բջջային հեռախոսները կամ ինքնաթիռները: Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում ըստ էության «նոր սերնդի» պետություն է ստեղծվում, եւ եթե հաջողվի՝ վերջապես կկոմպենսացնենք այն առավելությունը, որը մեր նկատմամբ ունի Ադրբեջանը, ասենք, տնտեսության, կոմունիկացիաների եւ բնական պաշարների առումով: Ոչ միայն կկոմպենսացնենք, այլեւ լուրջ առավելություն կստանանք: Ադրբեջանը, բնականաբար, հասկանում է սա, տեսնում է, որ հաջողության հասնելու հավանականությունը բավականին մեծ է, եւ բնականաբար՝ փորձում է խոչընդոտել: Իսկ ամենաարդյունավետ ձեւը, հասկանալի է, «նոր սերնդի» Հայաստան կառուցողների դեմ բողոքի ալիք բարձրացնելն է:

Հարցին նայենք այլ տեսանկյունից: Հայաստանում քիչ չեն նախկինների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն ու տարբեր «քաղաքական նախաձեռնությունները», որոնք գիշեր-ցերեկ հայտարարում են, թե Հայաստանի նոր իշխանությունները միտումնավոր կերպով քանդում են մեր անվտանգության հիմնասյուները՝ նպատակ ունենալով «հանձնել Ղարաբաղը»: Նույնիսկ Ադրբեջանի հետ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների մասին են խոսում: Հարց է ծագում՝ եթե իսկապես այդպես լիներ, արդյո՞ք Ադրբեջանի հատուկ ծառայությունները կիբեր-հարձակումների միջոցով կփորձեին Փաշինյանի դեմ բողոքի ալիք բարձրացնել: Հակառակը՝ ամեն ինչ կանեին, որ նա շարունակի պաշտոնավարել եւ«ավարտին հասցնել Ղարաբաղը հանձնելու գործընթացը»: Էլ չենք խոսում այն մասին, որ իրենց այդ գործունեությամբ նրանք ըստ էության օգնում են Հայաստանի նախկին իշխանություններին, որովհետեւ նրանց նպատակը նույնպես Փաշինյանի իշխանությունը տապալելն է: Այսինքն՝ ստացվում է, ադրբեջանցիներն այնքան հիմար են, որ օգնում են նրանց, ովքեր Ղարաբաղի հարցում անզիջում կեցվածք ունեն եւ ոչ մի դեպքում որեւէ զիջման չեն գնա... Իսկապե՞ս:

Այս ամենը ներկայացնում ենք՝ պարզապես ցույց տալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում քարոզչական դաշտում եւ ինչ նպատակներով: Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ քարոզչական պատերազմում չպարտվելու հիմնական նախապայմանը գործընթացների տրամաբանությունը հասկանալն ու համապատասխան իմունիտետ ձեռք բերելն է: Մնացածը ժամանակի հարց է:

Տպել
4075 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի