Կարեն Սարուխանյանը հրապարակային ներողություն է խնդրել Սոֆյա Հովսեփյանից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել Սոֆյա Հովսեփյանից՝ նրան ամուսնանալու խորհուրդ տալու համար։ 

Նշենք, որ ԱԺ 2 պատգամավորների՝ Սոֆյա Հովսեփյանի եւ Կարեն Սարուխանյանի (նախկինում Շիրակի փոխմարզպետի եւ մարզպետի) հեռակա բանավեճը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, կիսվելով Սոֆյա Հովսեփյանի՝ Մարալիկի առողջության կենտրոնի եւ ծննդատան փակման մասին հարցզրույցով, գրել էր.

«Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք, կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձներն էլ կբարձրանար։ Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք։ Ի վերջո ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտվում և մարզպետարանը ունի բուժվարչություն։ Կա պատճառ և կա հետևանք։ Այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»:

Նախարարի խորհրդականի այս գրառմանը մեկնաբանություն էր թողել Սոֆյա Հովսեփյանը՝ Կարեն Սարուխանյանի հասցեին մեղադրանքներ նշելով: Նա գրել էր.

«Այո, դուք ճիշտ եք՝ ես զբաղվել եմ, հիմա քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնսեսվեր, քանի որ ուռճացած հաստիքներ էին։ Երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց, մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն, մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում։ Խնդիրը ներկայացրել եմ թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը վախեցած մարզպետի հրահանգից չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեց։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց՝ քննարկում կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր, և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»։

Նույն գրառման տակ Սոֆյա Հովսեփյանին արձագանքել է այն ժամանակ Շիրակի մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ հորդորելով վերջինիս չզբաղվել բամբասանքներով, այլ խոսել ապացույցներով:

«Քանի որ Սոֆյա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։

Սոֆյան որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1-ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։

Մարալիկի ԱԿ-ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ թույլ չեմ տվել։

Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ-ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է )։

Բացի դրանից հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։

Իսկ ինչ մնում է, որ ես ինչ որ մեկի զանգով, կամ ինչ որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։

Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է։

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի)))»,-գրել էր Սարուխաբյանը։

2 պատգամավորների հեռակա բանավեճը համացանցում բավական բուռն քննարկումների պատճառ էր դարձել: Կարեն Սարուխանյանը նորից է անդրադարձել թեմային՝ եւս մեկ գրառում անելով եւ հրապարակային ներողություն խնդրելով Սոֆյա Հովսեփյանից՝ նրան ամուսնանալու կոչ անելու համար:

«Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար: Եվ ուրեմն ` գրառումս եղել է մեկնաբանության տեսքով՝ Աշոտ Սարգսյանի գրառման տակ, որտեղ Սոֆյա Հովսեփյանը հիշատակում է ինձ և մեղադրում Մարալիկի ԱԿ-ում ստեղծված իրավիճակում՝ քրեորեն պատժելի արարքի համար, որն իբր թե կատարել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Ես ներկայացրել եմ այն բոլոր փաստարկները, որոնք վերաբերել են Հովսեփյանի մեղադրանքներին, իսկ դրանք ապացուցման ենթակա են։ Մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. իմ կատարած մեկնաբանության բուն էությանը շատ քչերը փորձեցին ծանոթանալ, իսկ տիկին Հովսեփյանը բնականաբար բուն էության հետ կապված ասելիք չունենալով՝ ամեն ինչ տարավ բարոյականության հարթություն, որի արդյունքում էլ ձևավորվեց միակողմանի վերլուծություն։ Իսկ թե ինչ հարթության մեջ է գտնվում նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելը` կարող եք վերլուծել ինքներդ : Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման ։ Իսկ երկրորդ խորհրդիս մասով եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով , որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն, որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար»,– գրել է նա:

Տպել
4372 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի