«Գործ չտվողներին» տոն տվողները

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ ներհասարակական գործընթացներում գրեթե ամեն ինչ պտտվում է փողի շուրջ: Իրենք իրենց որպես հիմնական ընդդիմություն ներկայացնող նախկիններն, օրինակ, իշխանությունների դեմ կատաղի պայքար են մղում ոչ այնքան իրենց քաղաքական կարգավիճակը վերադարձնելու, որքան կուտակած միլիոնները պաշտպանելու նպատակով, ու ամենայն հավանականությամբ՝ եթե նրանք վստահ լինեին, որ «ազնիվ քրտինքով թալանածը» մնալու է իրենց, ու իրենք էլ ազատության մեջ են մնալու, քաղաքական գործընթացներին չէին խառնվի ու «հանգիստ կնստեին տեղները»: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե չլիներ փողը՝ նախկիններն այսքան հզոր քարոզչական աջակցություն չէին ունենա ու վաղուց քաղաքական դաշտից ջնջված կլինեին:

Իշխանությունների դեմ վարպետորեն հրահրվող բողոքի ակցիաների հիմքում նույնպես փողի թեման է: Ուշադիր լսեք ելույթները. «բա խի՞ չեք թալանած միլիարդները բերում, բաժանում ժողովրդին», «թոշակները մի քանի հազար դրամով եք բարձրացնում, ձեր աշխատավարձերը՝ մի քանի անգամ», «էդ տոնածառի փողով քանի՞ հոգու տուն կտայիք», եւ այսպես շարունակ: Պարզ ասած՝ դժգոհությունների հիմնական պատճառն այն է, որ մարդկանց սոցիալական վիճակը բավարար տեմպերով չի բարելավվում (թեեւ նախկինում դրա կեսի կեսն էլ չէր արվում):

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ սոցիալ-տնտեսական խնդիրներն, իհարկե, առաջնային են, բայց Հայաստանում մեկ այլ հետաքրքիր երեւույթ է նկատվում: Հասարակությունը պետությունից (բյուջեից) արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն է ակնկալում, բայց բավականին իներտ վերաբերմունք ունի բյուջեի ձեւավորման նկատմամբ: Ավելին՝ հաճախ «ըմբռնումով է մոտենում» հարկեր թաքցնելու այնպիսի տարածված ձեւին, ինչպիսին ՀԴՄ կտրոններ չտրամադրելն է, իսկ այդ մասին իրազեկողներին համարում է «գործ տվողներ»: «Գործ տալը», հասկանում եք, դեմ է մեր ազգային նկարագրին ու մարդկային չէ, որովհետեւ փաստորեն «գործ տալով»` վատություն ես անում դիմացինին:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՀԴՄ կտրոններ չտրամադրողները, որպես կանոն, շարքային աշխատակիցներն են ու կտրոն չտրամադրելուց ոչ մի օգուտ չունեն, դրանից շահում են միայն սեփականատերերը: Հարցին նայենք զուտ մարդկային տեսանկյունից: Ինչպե՞ս կվարվեն նորմալ մարդիկ, եթե, օրինակ, փողոցում օրը ցերեկով իրենց աչքի առաջ մի քանի խուլիգաններ խլեն թոշակառու տատիկի դրամապանակը, կամ մի քանի հաստավիզներ խլեն իննամյա երեխայի՝ դպրոցի բուֆետի համար բռան մեջ պինդ սեղմած 300 դրամը: Բնականաբար՝ կմիջամտեն ու թույլ չեն տա, պետք եղավ՝ մի երկու չափալախ էլ կտան, իսկ եթե չկարողանան՝ ոստիկան կկանչեն: Ու որեւէ մեկը նրանց «գործ տվող» չի համարի: Բայց չէ՞ որ ՀԴՄ կտրոններ չտվողներն էլ նույն բանն են անում՝ հարկերն են թաքցնում, իսկ այդ հարկերը պիտի դառնան թոշակ, երեխայի նպաստ եւ այլն: Ուրեմն ինչո՞ւ է հանցագործության այս տեսակը կանխելը համարվում «գործ տալ»: Այդպես է համարվում, որովհետեւ տասնամյակներ շարունակ մեզանում հենց այդ կրիմինալ ենթամշակույթն է քարոզվել, ընդ որում՝ քարոզվել է իշխանությունների անմիջական աջակցությամբ: Որովհետեւ պետությունից թաքցված այդ հանցավոր գումարներից իրենք էլ են բաժին ստացել ու «օբշչակ» ձեւավորել (բյուջետային միջոցներով դա բավականին բարդ կլիներ), այդ գումարներով քաղաքական «հաճախորդներ» ու լրատվամիջոցներ են ֆինանսավորել, ընտրություններ են կեղծել, եւ այլն:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանություններն այս հարցում արմատապես փոխվել են, բայց հանրային գիտակցության փոփոխության տեմպերը բավարար չեն: Ու արդյունքում՝ որոշակի ճեղքվածք է առաջանում: Բայց սա, վստահաբար, լուծելի խնդիր է: Ընդ որում՝ սա այն եզակի դեպքերից է, երբ ոչ թե իշխանությունները պիտի մոտենան ժողովրդին, այլ ժողովուրդը պիտի մոտենա իշխանություններին: Այդ դեպքում իսկապես կունենանք ոչ թե նոր իշխանություններ, այլ նոր Հայաստան:

Տպել
3540 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ