Վաղարշապատի հ. 8 դպրոցում դասերը կվերսկսվեն երկուշաբթի օրվանից. ԿԳՄՍՆ-ից պատասխան նամակ են ուղարկել

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատասխան նամակ է ուղարկել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը: Նրա խոսքով՝ պատասխան նամակն ուղարկվել է ե´ւ Արմավիրի մարզպետարան, ե´ւ դպրոցում բողոքի ակցիա իրականացնող ծնողներին:

Թե ինչ է նշված եղել նամակում, Կամավոսյանը չկարողացավ պատասխանել, քանի որ համապատասխան վարչության աշխատակիցները տեղում չէին:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ Արմավիրի մարզպետարանից: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ չի ներկայացնի պատասխանի բովանդակությունը, քանի որ այդ թեմայի հետ կապված համայնքի ներկայացուցիչների եւ մի շարք մանկավարժների հետ քննարկումներ են տեղի ունենում:

Չցանկանալով որեւէ մանրամասնություն հայտնել՝ Բուդաղյանը նշեց, որ, այնուամենայնիվ, ծնողների հետ համաձայնության եկել են. դասապրոցեսը երկուշաբթի օրվանից կվերականգնվի, նրա խոսքով՝ այս պահին կարեւորը դա է, մնացածի մասին կտեղացնեն ավելի ուշ:

Կապ հաստատեցինք նաեւ հ. 8 դպրոցի ծնողներից մեկի հետ, որի խոսքով՝ այսօր  դպրոցից մի շարք ուսուցիչներ եւ ծնողներ հանդիպման են եղել մարզպետարանում: Թե ինչ քննարկումներ են եղել եւ ինչ պատասխան են ստացել ԿԳՄՍ նախարարությունից, դեռեւս տեղյակ չեն: Քննարկումներին ներկա ծնողները որոշել են մնացածի հետ խոսել երկուշաբթի օրը դպրոցում:

Անի Ավագյան

Տպել
1744 դիտում

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին