Կործանված ուկրաինական ինքնաթիռը Իրանի հրթի՞ռն է պատահմամբ խոցել. Իրանը հրաժարվում է սեւ արկղերը փոխանցել

ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ տեղյակ չեն  «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառների մասին : Հնարավոր է՝ տեխնիկական խնդիրներ են եղել, այլ վարկածներ էլ կան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն:

 «Մենք պետք է պարզենք պատճառները, հուսով եմ՝ իրանցիները կհամագործակցեն մեզ հետ: Կատարվում է քննություն, պետք է հասկանանք պատճառները շատ, շատ արագ»,-փոխանցում է Փոմփեոյի խոսքերը Fox News-ը:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարին խնդրել են նաեւ մեկնաբանել լայն տարածում ստացած վարկածը՝ համաձայն որի, Boeing 737  օդանավը սխալմամբ կարող է խոցված լինել իրանական հրթիռներով:

Փոմփեոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ինքնաթիռում եղել են եվրոպական երկրների, Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ: Պետքարտուղարի խոսքով՝ հիմա շատերն ունեն կասկածներ, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի կողմից արձակված հրթիռով: Նա հավելել է, որ եթե քննությամբ այս վարկածը հաստատվի, ապա «սա սարսափելի ողբերգություն որակելն էլ մեղմ կհնչի»:

ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաեւ ամերիկյան կողմին ուղղված մեղադրանքներին, դրանք համարել անհիմն ու չպարզաբանված: Խոսելով գեներալ Սուլեյմանիի սպանության մասին, Փոմփեոն հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին մի շարք հարձակումներ է ծրագրել, որոնց մասին իրենք ստացել են տեղեկություններ: «Մենք հստակ չգիտենք՝ որտեղ եւ հստակ չգիտենք՝ երբ, բայց հստակ իմացել ենք, որ նման հարձակումներ ծրագրվել են»,-ասել է նա: Անդրադառնալով Իրաքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի վրա իրանական հրթիռների արձակմանը, պետքարտուղարն ասել է, որ Իրանը ծրագրել էր սպանել բազայում գտնվող ամերիկացիներին:

Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի եւ Իրաքում հրթիռակոծման ենթարկված ամերիկյան ռազմաբազաների թեմաներին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Reuters-ը հայտնում է, որ Թրամփը կարծիք է հայտնել, թե տեխնիկական անսարքությունը աղետի պատճառ դժվար թե լիներ. «Հնարավոր է՝ ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել», - ասել է նա՝ որեւէ հիմնավորում չներկայացնելով իր խոսքերին:

Նշենք, որ թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը հերքել են այս վարկածը, սակայն ինքնաթիռը հրթիռի կողմից խոցված լինելու մասին արդեն իսկ հայտնել են տասնյակ հեղինակավոր պարբերականներ, խոսել փորձագետներ:

Իրանական կողմի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

BBC-ն գրում է, որ Թրյուդոն մեղադրել է Իրանին՝ ուկրաինական Boeing 737-ի աղետի համար: «Մենք ունենք տարատեսակ աղբյուրներից ստացված տեղեկություններ, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի արձակած հրթիռներից մեկով: Ամենայն հավանականությամբ, աղետը եղել է սխալմունքի հետեւանքով»,-հայտարարել է Թրյուդոն:

Հիշեցնենք, որ ավիաաղետի զոհերի թվում եղել են Կանադայի 63 քաղաքացիներ:

Թրյուդոն հավելել է, որ ինքնաթիռի կործանման հետ կապված Կանադան հարցեր ունի, որոնց պատասխաններին է սպասում եւ երկրի կառավարությունը չի հանգստանա, մինչեւ իր հարցերի պատասխանները չստանա: Նա կոչ է արել ողբերգության լայնամասշտաբ քննության՝ տարբեր երկրների փորձագետների ներգրավմամբ:

Թրյուդոյի հայտարարությանը հետեւել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նմանատիպ հայտարարությունը: «Կա տեղեկությունների մեծ փաթեթ, որ ինքնաթիռը խոցվել է իրանական  «օդ-ցամաք» տիպի հրթիռով»,-ասել է Ջոնսոնը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեխը, արձագանքելով ինքնաթիռը իրանական հրթիռով խոցված լինելու մասին հրապարակումներին, ասել է, որ նման հայտարարությունները դուրս են լոգիկայից, քանի որ «Գիտական տեսանկյունից անհնար է, որ հրթիռը կարողանա հարվածած լինել ուկրաինական ինքնաթիռին», հայտնում է ISNA իրանական գործակալությունը:

Հիշեցնենք, ուկրաինական ուղեւորատար օդանավը կործանվեց Իրաքում ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծությունից ընդամենը մի քանի ժամ անց: Օդանավի կործանման հետեւանքով զոհվեց 176 մարդ՝ մեծ մասամբ եվրոպական երկրների, Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ:

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո սկսված լարվածության ֆոնին, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնաթիռի սեւ արկղերը փոխանցել Boeing ավիաընկերությանը կամ ամերիկյան կողմի ներկայացուցիչներին:

Միջազգային կանոններով, Իրանն իրավունք ունի ինքնուրույն վարել քննությունը, սակայն սովորաբար նման դեպքերում ներգրավվում է նաեւ կործանված օդանավն արտադրող ընկերությունը:

Տպել
2859 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել