Վաղարշապատի հ. 8 դպրոցում դասադուլը շարունակվում է, մարզպետարանը սպասում է ԿԳՄՍ նախարարության պատասխանին

Հունվարի 8-ից Հայաստանում վերսկսվել են աշխատանքային օրերը, սակայն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում դասապրոցես չկա: Անցյալ տարեվերջին սկիզբ առած դասադուլը նորից շարունակվում է:

Հունվարի 8-ին եւ 9-ին ծնողներից ոչ ոք իրենց երեխաներին չի ուղարկել դպրոց, պնդում են. «Քանի դեռ տնօրենը հրաժարական չի տվել, մենք դպրոց ուղարկելու երեխա չունենք»:

Այս դպրոցում բողոքի ցույցերը սկսվել էին շաբաթներ առաջ, պատճառը նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն է, որին չեն ընդունում աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցչական կազմի ներկայացուցիչներ:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ հունվարի 8-ին տնօրենը դպրոց է եկել՝ ընդունում, հանձնում անելու, սակայն ծնողները եւ մի շարք ուսուցիչներ թույլ չեն տվել դա իրականացնել: Հունվարի 9-ին տնօրենն այլեւս չի եկել դպրոց:

Ծնողները շաբաթներ առաջ խնդրի հետ կապված դիմել էին ՀՀ կառավարություն, որտեղից պատասխան է եկել, որ տնօրեն Ոսկանյանի ընտրությունն իրականացվել է օրինական կարգով եւ վերջինս պետք է աշխատի: Նրանց այս պատասխանը չի բավարարել ու նամակ էին ուղարկել նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ հայտնելով իրենց անվստահությունը տնօրենի նկատմամբ: Նամակը դեռ տոներից առաջ են ուղարկել, սակայն պատասխան չեն ստացել:

Այսօր դպրոց են գնացել Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, այդ թվում՝ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, սակայն մեզ հետ զրուցած ծնողի խոսքով, նրանք էլհստակ ոչինչ չեն ասել:

Ծնողները հանձնվելու մտադրություն չունեն, նշում են՝ չեն թողնելու, որ Ոսկանյանը տնօրենի պաշտոնում աշխատի:

Մեզ հետ զրույցում Սոնյա Բուդաղյանն ասաց, որ փորձում են իրավիճակը վերահսկել: Նրա խոսքով՝ տնօրենի նշանակման կարգում ընթացակարգային որեւէ խախտում չի եղել, ամեն ինչ եղել է օրենքով եւ իրավական խնդիր չկա, սակայն տեսնելով առաջացած հետեւանքները՝ խնդրի հետ կապված բոլոր շահագրգիռ  գերատեսչությունների հետ քննարկումներ են իրականացնում, որպեսզի ճիշտ լուծում գտնեն:

Այս պահին հարցի լուծման համար սպասում են ԿԳՄՍՆ-ի պատասխանին: Այն այսօր չի ստացվել, սպասում են, որ գոնե վաղը լինի:

Վարչության պետի պաշտոնակատարը իրավիճակի հնարավոր լուծման վերաբերյալ թեպետ դեռ հստակ ոչինչ չասաց, սակայն վստահեցրեց. «Մարզպետարանն այդ հարցում փորձում է եւ ջանք չի խնայում, դա է վկայում այն փաստը, որ ես գրեթե ամեն օր այնտեղ եմ գնում, կապի մեջ եմ ամեն վայրկյան»:

Այն հարցին՝ արդյոք հնարավոր է՝ նորից իրականացվեն տնօրենի ընտրություններ, Բուդաղյանը չցանկացավ պատասխանել, առայժմ ենթադրություներ չի ցանկանում անել:

Հիշեցնենք, որ դպրոցում ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ հաստատության տնօրեն էր նշանակվել Շուշանիկ Ոսկանյանը: Վաղարշապատի հ.8 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին: Խորհրդի 8 անդամներից քվեարկությանը մասնակցել էին 7–ը, փակ քվեարկությամբ 4 ձայն ստացել էր նախկին տնօրեն Էսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Ոսկանյանը, սակայն նշանակվել էր Ոսկանյանը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել 5 քվե, երկուսի գործերն էլ, ըստ կարգի, փոխանցվել են փոխվարչապետի գրասենյակ, տեղի է ունեցել հարցազրույց եւ որոշվել է տնօրենի պաշտոնում նշանակել Շուշանիկ Ոսկանյանին: Վերջինս մինչ այս աշխատել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի դպրոցում, եւ տնօրենի պաշտոնից հեռացել դարձյալ իր դեմ կազմակերպված բողոքի ցույցերի պատճառով:

Անի Ավագյան

Տպել
2491 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է