Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում. Թորոսյան

Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։

Նրա խոսքով՝ դեռեւս 2018 թվականի կեսերից որոշվել էր վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը. «Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ, որոնց տակ որեւէ հիմնավորում չկար։ Այսինքն՝ կար Երեւանում ծննդատուն, որն ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ, ուներ երրորդ կարգ։ Այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդն ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Դրա համար կազմվեց մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե՛ շենքային պայմանները, թե՛ սարքավորումներով հագեցվածությունը, թե՛ բաժանմունքների առկայությունը, թե՛ բժշկական կադրերով հագեցվածությունը, թե՛ կադրերի մասնագիտական պատրաստվածությունը եւ ծնունդների քանակը»:

Թորոսյանն ասաց, որ ծնունդների քանակը եւ բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական են այդ ծառայությունների մատուցման որակին. «Դա առողջապահության մեջ աքսիոմ է։ Եթե կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է»։

Նախարարն ընդգծեց, որ այդ նույնը կարելի է կիրառել նաեւ ծննդօգնության վրա, որտեղ կա մանկական եւ մայրական մահացությունը կանխարգելելու խնդիր. «Այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց՝ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ։ Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի, մեկը՝ Բերդն էր, Ճամբարակը եւ Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը, եւ այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել այդ հասանելիություն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կիլոմետրը հաղթահարելն ավելի հեշտ է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ, մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է, ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ խորհուրդ ենք տալիս ավելի շուտ հոսպիտալացվել։ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի կենտրոնն է, որն ուղիղ 15 կիլոմետր է հեռու Մարալիկից։ Մենք Երեւանում ունենք 1000, 2000, 3000 ծնունդ ընդունող ծննդատներ, որքան շատ ծնունդ է ընդունում տվյալ ծննդատունը, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերելը»։

Տպել
2457 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին