Ձեր նախարարի պարգևավճարները որ քչացնեք, բյուջեն ամեն բանի էլ կհերիքե. Մարալիկի բուժաշխատողները՝ ԱՆ ներկայացուցիչներին

Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի Մարալիկի հատվածը փակած բուժաշխատողներն ու տեղաբնակները օրվա ավարտին բացել են ճանապարհը: Երթեւեկությունը կարգավորվել է միայն այն ժամանակ, երբ վերջապես Երեւանից Մարալիկ են հասել Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանն ու Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Վերջիններս հանդիպել են բուժաշխատողների հետ, փորձել են ներկայացնել այն հիմքերը, որոնք ծննդաբերական բաժանմունքը փակելու իրավունք են տալիս: Առաջին բացասական կետը ծնունդների քիչ թիվն է՝ ընդգծել են պատասխանատուները:

«Փորձը ցույց է տալիս, որ 150-ից պակաս ծնունդ ընդունելու դեպքում ծախսը արդյունավետ չէ: Եթե 3 օրը մեկ է ծնունդ ընդունում բուժանձնակազմը, մասնագիտական որակները նվազում են: Իսկ այս ծննդատանը ծնունդների թիվը պակասում է: Եթե 2018-ին կար 120 ծնունդ, այս տարի 102-ից 106»,-բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Ըստ Փաշայանի, Մարալիկի և հարակից գյուղերի ծննդկանները պետք է դիմեն Արթիկի ծննդատուն, քանի որ Մարալիկի ծննդաբերական բաժանմունքում  կադրային լուրջ խնդիրներ կան: «Նախարարության քաղաքականությունն է հնարավորինս նվազեցնել մայրական և նորածնային մահացությունը, իսկ ի՞նչ կադրեր ունենք այստեղ: Մի բժշկուհի, որը վիրահատություն չի անում, անեսթեզեոլոգ-ռեանիմատոլոգ չունենք»,- ասաց Փաշայանը:

Բուժաշխատողներն էլ հակադարձեցին՝ աշխատավարձը ցածր է, դրա համար ոչ մի մասնագետ չի գալիս, որ աշխատի: «Ո՞ր բժիշկը կգա 30 հազար դրամով կաշխատի: Ֆինանսավորում կատարեք, որ գան, մնան, ոչ թե փակելուն նայեք»,- զայրացան Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցները:

Այն, որ Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը քիչ ծնունդ է ընդունել, իր օբյեկտիվ պատճառներն ունի: Վիրաբույժը մահացել է, նրա փոխարեն նոր մասնագետ չի ընդունվել աշխատանքի: Սպասարկվող հղիներն էլ ինքնաբերաբար ուղղվել են կամ դեպի Արթիկ, կամ Գյումրի: Դրանից զատ, Անիի տարածաշրջանի 17 գյուղ փաստաթղթային առումով սպասարկող բաժանմունքը թերծանրաբեռնվածությամբ է աշխատում, քանի որ այդ գյուղերից Մարալիկ եկող տրանսպորտային միջոց չկա: Ճանապարհները քանդված են, երթուղայիններ անգամ չեն աշխատում՝ բացատրեցին բուժաշխատողները:

Ըստ Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի, բժշկի աշխատավարձը ձեւավորվում է ծնունդների թվով: «Աշխատավարձը 30 հազար դրամ է, որովհետև ծնունդների թիվն էլ 100 է»,- ասաց  Վարդանյանը՝ նոր թափով բորբոքելով բուժաշխատողների զայրույթը: «Ձեր նախարարի պարգևավճարները որ մի քիչ քչացնեք, բյուջեն սաղ բաներին էլ կհերիքե: Մանկաբարձն ի՞նչ մեղք ունի, որ ծնունդների թիվը քիչ է, էստեղ երեխա քիչ են ունենում: Ձեր ֆինանսական վարչարարությունն էնպես կազմակերպեք, որ բժիշկը դրանից չտուժի, ուզենա աշխատել: Մարալիկի ծնդնատունը փակելը մոռացեք: Ճանապարհը չի բացվելու մինչև հարցին ողջամիտ լուծում չլինի, դա լավ իմացեք»,- հայտարարեցին նրանք:

ԱՆ ներկայացուցիչներն օրվա ավարտին հանդիպել են նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Քննարկել են առկա իրավիճակն ու մեկնել Երեւան՝ զրույցի մանրամասները նախարարությունում ներկայացնելու պայմանավորվածությամբ: Թե ինչ են խոսել, այս պահին Շիրակի մարզպետը չի մանրամասնում: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ կգնան, կքննարկեն, կլինի պաշտոնական մեկնաբանություն:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի մի հատվածը՝ Մարալիկի մասում, ի նշան բողոքի փակել էին տեղաբնակներն ու Մարալիկի ծննդատան աշխատակիցները: Պատճառը կառավարության կողմից ծննդատան ֆինանսավորման դադարեցումն է:

Արմենուհի Մինասյան

Տպել
4045 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին