Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք. Գաբրիելյան

08/01/2020 schedule16:58

Զրոյական հարկեր անձնական իրերի եւ մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում եւ վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք… Այդ մասին գրառում է արել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը հայտնում է, որ շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

«Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում, թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում եւ ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որեւէ մաքսատուրքերի եւ հարկերի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… եւ այլն, ինչպես նաեւ մինչեւ վերադարձն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա:

Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների եւ տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաեւ կաշխատենք համապատասխան մարմինների հետ եւ կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի եւ պարզ դարձնելու համար։

Շնորհակալ կլինեմ ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցության համար»,- գրել է պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանը նախագծի մշակմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Ներկայիս օրենսդրությամբ, եթե անձը ՀՀ քաղաքացի է, կամ ունի Հայաստանում գրանցում, ապա անկախ այն հանգամանքից, թե որքան է բացակայել երկրից, չի համարվում հայրենադարձ եւ չի ստանում արտոնություն, եւ եթե անձը հինգ տարի չի ապրել Հայաստանում ու քաղաքացի չէ, չունի գրանցում, գալիս է Հայաստան, այդ դեպքում տրվում է արտոնություն։ Պատգամավորը մեր զրույցում ընդգծեց, որ ներկայացված նախագծով հենց այս հինգ տարին նվազեցվել եւ դարձել է 3։

Գաբրիելյանի խոսքով՝ փոխվել է նաեւ մի շատ կարեւոր դրույթ՝ անկախ նրանից՝ անձը կլինի ՀՀ քաղաքացի, կունենա գրանցում, թե ոչ, համապատասխան համակարգի միջոցով կստուգվի, եւ եթե պարզվի, որ նա երեք տարվա կեսը չի ապրել այստեղ, ապա հետին թվով հաշվառումից կհանվի եւ կհամարվի Հայաստանում չբնակվող, կստանա արտոնություն․

«ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ հայրենդարաձ չի համարվում մարդը, որը գրանցում կամ քաղաքացիություն ունի, բայց մենք փոխում ենք այդ մասը, նշում, որ նա էլի քաղաքացի է, բայց փատացի այստեղ չի ապրել, հետեւաբար հետին թվով այդ ժամանակահատվածով հանվում է հաշվառումից, որպեսզվի համարվի հայրենադարձ եւ ստանա արտոնություն։ Մեր շատ հայրենակիցներ, որոնք տարիներ առաջ արտագաղթել են, չեն հրաժարվել քաղաքացիությունից, բայց հիմա վերադառնալիս խնդիրների են բախվում։ Հիմա արդեն, եթե այստեղ չեն ապրել, անկախ քաղաքացիությունից՝ այս արտոնությունը կգործի նաեւ նրանց հանդեպ»,- ասաց պատգամավորը։

Ի դեպ, եթե մինչեւ նախագծի ընդունվելն ու ուժի մեջ մտնելը քաղաքացիները նշված հիմքերով դիմեն եւ մերժվեն, հետագայում նրանց նկատմամբ եւս կկիրառվի օրենքը։

Տպել
4152 դիտում

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել