Խնդրում ենք պարոն Փաշինյանին, թող արձագանքե. Մարալիկում իրավիճակը չի հանդարտվում

Վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի մի հատվածը՝ Մարալիկի մասում, ի նշան բողոքի փակել էին տեղաբնակներն ու Մարալիկի ծննդատան աշխատակիցները: Պատճառը կառավարության կողմից ծննդատան ֆինանսավորման դադարեցումն է: Որոշումը, սակայն, բուժաշխատողների համար անակնկալ չէր: Այս մասին դեռ նախորդ տարեվերջին թեեւ բանավոր, բայց տեղեկացվել էին:

«Դեկտեմբերի 30-ին մեզի արգելել են աշխատելը, բայց չէ՞ որ մենք տաբել ենք ստորագրում, մեր վրա գազն ու լույսն անջատում են, թե տուն գնացեք, ինչի՞ համար: Մենք խնդրում ենք, պարո՛ն Փաշինյան, նախարա՛ր, բարեհաճեք հիվանդանոց, մասնագետ ենք պահանջում մենք»,- պատմեցին զայրացած բուժաշխատողները:

Նրանք պահանջում են, որ Մարալիկ գնան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ, ըստ Մարալիկի ծննդատան աշխատակիցների, վերջիններիս սխալ վիճակագրություն է զեկուցվել. «Մենք խնդրում ենք պարոն Փաշինյանին, թող արձագանքե, Մարալիկը 24.000 բնակչություն ունի, ինչի՞ համար է փակում ծննդատունը: Թորոսյանը մի անգամ չի բարեհաճե մտնի Մարալիկ, Մարալիկով անցնում, մտնում է Գյումրի, բայց մի անգամ չի բարեհաճե գա: Ինքը Մարալիկից ոչ մի տեղեկություն չունի, քանի որ բաժնի վարիչից սուտ տվյալներ են գնում նախարարություն: Ցավըդ տանիմ, ինչի՞ համար: 3-4 մասնագետ բերելն է զո՞ռ, թե՞ փակելը: 2-3 ղեկավարի գրչի թեթեւ հարվածով փակո՞ւմ եք: Թորոսյանը թող գա Մարալիկ, ինչի՞ չի գա: Եթե ստեղ ուրիշ կոնֆլիկտներ չկան, ընչի՞ չի գա: Մենք պահանջում ենք Թորոսյանին»:

«Մարալիկի առողջության կենտրոնի փակվող ծննդաբերական բաժանմունքը Մարալիկից բացի՝ Անիի տարածաշրջանի 17 գյուղական համայնքի է սպասարկում: Գյուղեր կան, որոնք Գյումրիից 50 կմ հեռավորության վրա են գտնվում, եւ ժամանակի առումով ավելի արագ հասնում են Մարալիկ, ոչ թե Գյումրի»,- ասում են բուժաշխատողները: Ծննդաբերական բաժանմունքը 12 աշխատակից ունի, որոնք արդեն գործազուրկների բանակը համալրեցին:

«Ես 46 տարվա աշխատող եմ, էդքան ստաժ ունեմ, երեկոյան 2 ծնունդ եմ ընդունել, հմի էդ ծնունդներն ո՞ւր բդի գնան: Մեկն Ախալքալակից է եկել, ճանապարհից են եկել, ծննդաբերել է կինը, մյուսն էլ Մոսկվայից եկել է հետ, որ ըստեղ ծննդաբերի: Աշխատում ենք, էլի, հանգիստ, նորմալ, ոչ մի փորձանք ու դեպք չի եղել: Հմի էսօրվա օրը ըսըմ են, թե գնացեք տններդ նստեք, ինչի՞ հմար: Ի՞նչ էնեմ, ըբը չհուզվիմ, չըլա՞մ»,- ասաց մանկաբարձ Սիլվա Սիմոնյանը:

Ըստ մանկաբարձի՝ 2019-ի ընթացքում Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը 106 ծնունդ է ընդունել: Ասացին՝ թիվն այս տարի է նվազել, քանի որ մասնագետներ չունեն: Նախորդ տարիներին մինչեւ 150 ծնունդ են ունեցել: «Հմի ըդիկ նորմալ է, աննորմալ է՝ չիդեմ, մասնագետ չկա, բան չկա: Մե Լյուդամ է աշխատըմ, վիրաբույժ էլ ունեինք, մահացավ: Մարդն անփոխարինելի չէ, էդ մահացածների, թոշակի գնացածների տեղը չի՞ կարելի նոր մարդիկ ընդունել աշխատանքի»,- զայրացավ մանկաբարձը:

Բուժաշխատող Նարինե Սարոյանն էլ ասաց՝ ճիշտ է, ամեն օր ծնունդ չեն ունենում, տարվա այս ժամանակահատվածում հատկապես, քանի որ բոլորն արտագնա աշխատանքի են մեկնում, բայց այնպես էլ չէ, որ աշխատանք չկա. «Ան, հմի 2 ծննդաբերած պառկած են, կեսարյան ենք էրել: Մենք չենք ուզե, որ ծննդատունը փակվի, մենք մասնագետներ գուզենք, որ գան, մեր բժշկի կողքն աշխատին»:

Բուժաշխատողներից բացի՝ ծննդաբերական բաժանմունքի փակմանը նաեւ տեղի բնակիչներն են դեմ: Ասացին՝ Մարալիկն աստիճանաբար կորցնում է քաղաք կոչվելու իրավունքը: «Հիվանդանոցը տարան, քաղաքապետարանը չկա, փակ է, մենք չիդեմ՝ ուր ենք էրտըմ, մենակ երաժշտական դպրոցն է աշխատըմ, մնացածը սաղ փակ է: Գանձապետարան չկա, հարկայինը տարան, հմի էլ ծննդատունը կտանին: Ուրեմն ըստե մարդ չկա, հա՞, մենք մարդ չե՞նք: Էլ ընչի՞ է քաղաք կոչվըմ Մարալիկը»:

Մարալիկցիները պահանջեցին ոչ միայն չփակել ծննդատունը, այլեւ շահագործել վերջերս հիմնանորոգված Մարալիկի հիվանդանոցը, մասնագետներ ընդունել աշխատանքի, բուժսարքավորումներով համալրել հաստատությունը: Նաեւ այլ ծառայություններ վերադարձնել Մարալիկ: «Հեռու տնից, մե մեռելմ կեղնի, տանըմ, Լեննագան են հերձըմ, տիրոջ վրա կրկնակի է նստըմ ծախսը: Մի հատ դիահերձարան չկա էս անտեր տեղը: Դիահերձարանը ծախեցին մասնավորին, սանէպիդ կայանը ծախին մասնավորին, սաղ ծախին, այ մարդ, զինկոմից հետ տարան ստեղից: Է՜, մեզ էլ թող աքսորեն Ալտաիսկի կռայ, էրտանք, ընդեղ ապրինք»,- զայրացան մարալիկցիները:

Նշենք, որ երեկ Առողջապահության նախարարությունն անդրադարձել էր Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակմանն ու ընդգծել, որ համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարածված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի: Բացի դրանից՝ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն, նույնիսկ՝ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը, ըստ Առողջապահության նախարարության, բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված Առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Մարալիցիները հաստատ որոշել են՝ այսօր ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի հանդիպի իրենց հետ: Չնայած ավելի վաղ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել էր տեղի ունեցողին՝ նշելով, որ նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, եւ որ Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ՝ հանդիպելու բուժանձնակազմի հետ: Մինչ այս պահը որեւէ մեկը Մարալիկ չի հասել: Տեղում է եղել միայն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
3721 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը