Ինքնաթիռը եղել է սարքին, ներսում՝ լավագույն անձնակազմը. «Ուկրաինական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչների ասուլիսը

«Վարկածների մասին մենք ոչինչ ասել չենք կարող, այդ հարցով կզբաղվեն հատուկ աշխատանքային խմբերը: Կան թեժ գծեր, որոնց միջոցով կարող եք տեղեկանալ ձեզ հուզող ցանկացած հարցի՝ կապված վթարի հետ»:

Այս մասին Կիեւի միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները՝ խոսելով Իրանում ուկրաինական ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի մանրամասներից:

Ներկայացուցիչները նախ խոսել են այն մասին, թե ինչո՞ւ իրենք եւ Կիեւի օդանավակայանը տեղյակ չէին պատահարի մասին, երբ մամուլում արդեն հարյուրավոր հրապարակումներ կային:

Բանախոսներից մեկը նշեց, որ իրենք չէին կարող հայտնել որեւէ տվյալ, քանի դեռ աղետի մասին պաշտոնական վարկած չկար: «Մենք ունեցել ենք տեղեկություն, այն ճշտել ենք մի քանի աղբյուրներով, որը ժամանակ է պահանջում: Ճշտելուց եւ պաշտոնական պատասխաններն ստանալուց հետո նոր մենք հայտարարություն ենք արել»,- ասել է ներկայացուցիչը:

Նշվել է, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, որի միջոցով աղետի զոհերի բոլոր հարազատները, հետաքրքրված անձինք կարող են հարցեր ուղղել, պատասխաններ ստանալ ավիավթարի մանրամասներից:

«Մենք այս պահին կարող ենք ասել, որ ինքնաթիռը գտնվել է տեխնիկապես նորմալ վիճակում, ներսում եղել է մեր լավագույն աշխատակիցներով համալրված անձնակազմը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն իրավունք չունի սեփական վարկածներ մշակել: Այժմ ստեղծվում է հատուկ հետաքննությունների բյուրո, որը կուսումնասիրի աղետի պատճառները»,- նշել է ներկայացուցիչը:

Ավիաուղիների աշխատակիցները նաեւ հայտնել են, որ սովորական չվերթ է եղել, եւ եթե ինքնաթիռի անսարքությունների մասին անգամ չնչին կասկածներ լինեին, այն օդ չէր բարձրանա, անձնակազմն էլ եղել է պրոֆեսիոնալ:

Առաջիկա մի ժամում ինքնաթիռի բոլոր ուղեւորների մասին տվյալները կհրապարակվեն, դրանցից յուրաքանչյուրը կփոխանցվի այն երկրին, որի քաղաքացի հանդիսացող ուղեւորներ կլինեն ցանկում: Ցանկը կհրապարակվի ավիաուղիների պաշտոնական կայքէջում:

Ներկայացուցիչները հայտնել են, որ համագործակցում են Թեհրանի օդանավակայանի հետ:

«Արդեն իսկ բազմաթիվ մարդիկ կան՝ զոհերի հարազատներ, անձնակազմի անդամների ընտանիքների անդամներ, որոնք ժամանել են Կիեւ, մենք նրանց տեղավորել ենք հյուրանոցներում, նրանց հետ աշխատում են: Ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը ոչ թե ուկրաինացիներ են եղել, այլ օտարերկրացիներ, որոնք պետք է «Բորիսպոլ»-ի օդանավակայանից տրանզիտ չվերթներով մեկնեին այլ երկրներ: ուղեւորների ցանկում շատ քիչ թիվ են կազմում ուկրաինացիները»,- նշել են նրանք:

Հիշեցնենք, որ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը ռադարներից կորել է օդ բարձրանալուց ընդամենը 2 րոպե անց, ընկել է բարձրությունից եւ մասնատվել, այնուհետ երկար ժամանակ աղետի վայրն այրվելիս է եղել:

Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։

Տպել
2856 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները