Իրանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. հաստատվել են 176 զոհի մասին տվյալները (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

14:35- Հայտնաբերվել են Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի սեւ արկղերը: Այս մասին հայտնում է իրանական FARS գործակալությունը:

13:10- Կիեւի միջազգային օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները ասել են, որ  ինքնաթիռը գտնվել է տեխնիկապես նորմալ վիճակում, ներսում եղել է  լավագույն աշխատակիցներով համալրված անձնակազմը: Ստեղծվում է հատուկ հետաքննությունների բյուրո, որը կուսումնասիրի աղետի պատճառները:

12:02- Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։

10:48- Ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի վթարի պատճառը եղել է շարժիչի բռնկումը: Այս մասին իրանական Irna լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը:

10:29- Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

10:02- Ինքնաթիռի կործանման մասին տվյալների հայտնի դառնալուց հետո դեպքի վայր է ուղարկվել 22 ԱԻ մեքենա եւ շտապօգնության երկու ավտոբուս, ինչպես նաեւ տարածք է մեկնել Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության խումբը, սակայն տարածքին մոտենալ հնարավոր չի եղել, որովհետեւ այն այրվել է:

9:37- Al-Jazeera հեռուստաընկերությունը փոխանցել է, որ թռիչքից 2 րոպե անց ինքնաթիռն ընկել է, գետնին բախվելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, օդանավը մասնատվել է՝ բաժանվելով հարյուրավոր մասերի:

9:30- Իրանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որ զոհերի մասին տվյալները ճշտվում են, դրանք կհրապարակվեն վերջնական դառնալուց անմիջապես հետո:

9:18- Իրանի արտակարգ իրավիճակների կարգավորման կենտրոնի տնօրենը հաստատել է, որ որեւէ մեկի ողջ մնալու շանսեր գրեթե չկան, ամենայն հավանականությամբ՝ բոլոր՝ 180 մարդիկ զոհվել են: 

9:11- Հրապարակվել են ինքնաթիռի կործանման կադրերը՝ նկարված ականատեսների կողմից:

9:06- Reuters գործակալության տվյալներով՝ օդանավում գտնվող բոլոր՝ 167 ուղեւորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:

9:00- 180 ուղեւորներով ուկրաինական օդանավը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց:

Կործանված օդանավը ուղեւորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղեւորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղեւորվել է Կիեւ:

Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանից լրատվամիջոցին փոխանցել են, որ իրենք դեռեւս չունեն տեղեկատվություն ուկրաինական օդանավի կործանման մասին: Այլ տվյալներ առայժմ հայտնի չեն:

Al-Jazeera հեռուստաընկերության տվյալներով՝ Boeing 737-ը պատկանում է «Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությանը: Ինքնաթիռը պետք է օդ բարձրանար Թեհրանի ժամանակով 5:15-ին, սակայն թռիչքը հետաձգվել է գրեթե մեկ ժամ, ինքնաթիռն ուղեւորվել է 6:12-ին: 

Նշվում է, որ օդ բարձրանալուց 2 րոպե հետո օդանավն այլեւս ազդանշան չի արձակել:

Տպել
5241 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ