Քրեակատարողական ծառայության եւ ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. հարուցվել է քրգործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի փաստով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ նշված կառույցների մի շարք պաշտոնատար անձինք, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, անցյալ տարվա հուլիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների հիվանդանոցի նախկին դատապարտյալ Գառնիկ Նիկողոսյանի խնդրանքով և վերջինիս հետ համաձայնության գալու արդյունքում Յուրի Հակոբյանին, իսկ հետո՝ Արթուր Ազատյանի «ցեբեում» (Դատապարտյալների հիվանդանոցում) ընդունել են որպես այսպես կոչված «զոն նայող»:

Մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ իբրև «զոն նայող» Յու. Հակոբյանի և Ա. Ազատյանի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ, խորհուրդներ տվել նշված քրեակատարողական հիմնարկի այսպես կոչված «զոն նայող» Յու. Հակոբյանին՝ վարքագծի դրսևորման հարցերով, ինչպես նաև տեղյակ լինելով նույնպես այսպես կոչված «զոն նայող» Ա. Ազատյանի մոտ բջջային հեռախոսներ լինելու հանգամանքի մասին՝ այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել, այդ անօրինականությունների դեմն առնելու ուղղությամբ:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանը և Հրաչյա Հակոբյանը պարբերաբար, առանց համապատասխան հաշվառման մատյանում գրանցվելու, այդ թվում՝ Mercedes մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենայով, առանց խոչընդոտի մուտք են գործել դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ հանդիպել քրեակատարողական հիմնարկի տարբեր պաշտոնատար անձանց:

Պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանի և քրեակատարողական ծառայության «իքս» աշխատակցի խնդրանքով, «ցեբեի» պաշտոնատար անձինք Ա. Ազատյանին դատապարտյալների հիվանդանոցից չեն տեղափոխել օրենքով նրան հատկացված քրեակատարողական հիմնարկ:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննությունը շարունակվում է:

Տպել
2067 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին