Լավ են աշխատում, թե վատ հասարակությունը պիտի գնահատի, եւ ոչ թե հասարակության կողմից վաղուց մերժվածները

«Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը ոչ ավել-ոչ պակաս՝ հայտարարել է, թե հեղափոխությամբ իշխանության եկածները «քանդում են մեր պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները»: Իմաստ չէր ունենա սրան անդրադառնալը, եթե սա լիներ ընդամենը գրեթե զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական գործչի կարծիք, բայց այս «միտքն» ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում հակաիշխանական լրատվամիջոցներում ու «վերլուծական հարթակներում», հետեւաբար՝ արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ սրան:

Փաստորեն մինչեւ հեղափոխությունը մեր պետությունը հիմնված էր երկու սյուների վրա՝ ժողովրդավարություն եւ ազգային գաղափարներ, ու նոր իշխանությունները քանդում են այդ հիմնասյուները: Հասկացա՞ք: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ժողովրդավարական երկիր է եղել, իսկ հիմա ժողովրդավարական չէ: Ըստ երեւույթին Վազգեն Մանուկյանի եւ այս թեզի մյուս կողմնակիցների կարծիքով ժողովրդավարությունն այն է, երբ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրակեղծիքներով ու բացահայտ ահաբեկումներով, իսկ բողոքողներին պարզապես ջարդում ու բանտերն են նետում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սպանում: Ժողովրդավարությունն այն է, երբ ընդդիմադիր դաշտում հաճախորդներ են բուծում ու հետո մատուցած ծառայությունների համար պաշտոններ տալիս՝ անկախ նրանից, դիմացինը «իդիո՞տ» է, թե «դհոլ», օլիգարխներին՝ ստիպում ոչ միայն իրենց գրպանից վճարել ընտրակաշառքը, այլեւ անհրաժեշտության դեպքում զինված բանդաներ պահել՝ դիմադրության օջախները ճնշելու համար, եւ այլն: Եթե ժողովրդավարությունը սա է, եւ մեր պետությունը սրա վրա է հիմնված եղել՝ նոր իշխանություններն իսկապես էլ քանդում են այդ հիմքը, եւ լավ են անում:

Իսկ հիմա պետության մյուս հիմնասյան՝ ազգային գաղափարների մասին: Այս հարցում եւս իշխանությունների ընդդիմախոսների պատկերացումները, մեղմ ասած, տարօրինակ են: Փաստորեն կոռուպցիան արմատախիլ անելը, մենաշնորհներ ջարդելը, պետության դեմ իրականացված հանցագործությունները բացահայտելն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը հակասում են ազգային գաղափարներին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք շատ կոնկրետ «ազգային գաղափարներ» էին իշխում: Ըստ դրանց՝ պետական պաշտոնյաները «փողի վրա նստած» էին, պետության առաջին դեմքին անմիջականորեն բարեւողներին պետք էր անզգույշ քաշքշել, պետության տնտեսական քաղաքականությունը ձեւավորում էր «հայկական ավանդական ընտանիքի» նոր մոդել, ըստ որի՝ ընտանիքի հայրը պետք է մեկներ արտագնա աշխատանքի, այնտեղից փող ուղարկեր եւ կնոջն ու երեխաներին տեսներ տարեկան մեկ-երկու անգամ, ազգային գաղափարները ենթադրում էին, որ հայոց բանակի զինվորները պիտի սնվեն բացառապես խաշած ցորենով, իսկ գնդապետից բարձր կոչում ունեցող գրեթե բոլոր զինվորականները վերածվեն կալվածատերերի, եւ այսպես շարունակ: Կրթության եւ գիտության ոլորտում էլ էին իշխում «ազգային գաղափարները». դպրոցներում՝ անպայման «Հայ եկեղեցու պատմություն» եւ ընտրակեղծարար տնօրեններ, բուհերում՝ երիտհանրապետականներ, «բազեներ», «սաքուլիկներ» ու «ախալքալաքցիների պոլկ», իսկ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին՝ անպայման անվճար կրթություն եւ արտասահման: Մշակույթի ոլորտում նույնպես «ազգային գաղափարների» պակաս չկար. հարսանիքների ու նշանդրեքների ժամանակ ում երգի տակ ավելի հավեսով էին պարում՝ հաջորդ օրը վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում էին տալիս...  Եթե ինչ-որ մեկը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներից ուրիշ «ազգային գաղափար» է հիշում՝  կարող է ավելացնել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի. եթե սրանք էին «ազգային գաղափարները»՝ նոր իշխանությունները ճիշտ են անում, որ քանդում են:

Իրականում Հայաստանում իսկապես էլ քանդելու շատ բան կա: Ուրիշ բան, որ միայն քանդելը ճիշտ չէ, պետք է զուգահեռաբար նորը ստեղծել, իսկ դա բավականին բարդ է: Առավել եւս, որ նորն անպայման պիտի լինի եւ՛ ժամանակակից, եւ՛ իսկապես ազգային: Եվ իշխանություններն, ի դեպ, ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Լավ են աշխատում, թե վատ՝ հասարակությունը պիտի գնահատի, եւ ոչ թե հասարակության կողմից վաղուց մերժվածները:

Տպել
3801 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա