Մենք պետք է ունենանք ՍԴ, որը անկախ է ոչ միայն իշխանությունից, այլ որեւէ շրջանակից. Ռուստամ Բադասյան

«Որեւէ անձ երաշխիք չունի, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով, եւ մեր երկրում, տեսնում եք, քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, այն պետք է քննվի արդյունավետությամբ»:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն՝ Բադասյանն ասաց. «Եթե այսօր դա չլիներ, այլ մեկ շաբաթ առաջ, կասեին՝ քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված, եթե լիներ հունվարին, կասեին՝ այ, քանի որ արդեն ուժի մեջ է մտել վաղ կենսաթոշակի մասին օրենքը, եւ այն ժամկետն է, որի ընթացքում կարող են դատավորները դիմել, դրա հետ է կապված, եթե վաղ կենսաթոշակի մասին օրենքը չլիներ, կասեին՝ կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն՝ միշտ կարելի է զուգահեռներ տանել, բայց եթե նայենք, թե քանի պաշտոնատար անձ է այսօր քրեական գործերով անցնում, ես կարծում եմ, որ դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»։

Խոսելով Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար ՍԴ թույլտվության անհրաժեշտության մասին՝ արդարադատության նախարարը նշեց, որ այս պարագայում դրա կարիքը չկար․ «Որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, եւ, բնականաբար, ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, եւ այդ մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի»։

Ինչ վերաբերում է այն շեշտադրումներին, թե վաղ կենսաթոշակի մասին օրենքն անպարկեշտ առաջարկ է, եւ դրանով իրենք փորձում են ճնշում գործադրել, Ռուստամ Բադասյանն ասաց, որ նմանատիպ մեղադրանքների համար որեւէ փաստ չկա. «Շեշտում են, որ այն անձը, ով պոտենցիալ կարող է իրեն մեկնած ձեռքը սեղմել եւ հեռանալ, իրեն բարոյապես ճնշված զգա»: Ըստ Բադասյանի՝ մեդիադաշտով, բոլոր հնարավորություններով շեշտադրում են, թե ով համաձայնի, կհեղինակազրկվի՝ կորցնելով իր անունը. «Եվ դրա մասին խոսում են մարդիկ, որոնց իշխանության օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես, որ չի եղել, դատական իշխանության անկախության մասին խոսելն ավելորդ է եղել, ուղիղ զանգեր են եղել նախագահականից, նախարարություններից»:

Նախարարը շեշտեց, որ վաղ կենսաթոշակը ՍԴ ճգնաժամի քաղաքակիրթ լուծման ձեւ է, եւ ինքը հուսով է, որ նման ճնշումների չեն ենթարկվի մարդիկ, ովքեր կամավոր կարող են դիմել դրան:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի այսօրվա այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորներից որեւէ մեկը չի պատրաստվում օգտվել այդ օրենքից, եւ նրանք հերոս մարդիկ են՝ նախարարն ասաց. «Պարոն Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ: Մենք որեւէ մեկին չենք ստիպելու դիմել վաղ կենսաթոշակին, բայց մենք պետք է ունենանք ՍԴ, որն անկախ է ոչ միայն իշխանությունից, այլ որեւէ շրջանակից, որը ոչ թե ընդդիմություն է, այլ՝ Սահմանադրական դատարան»:

Սահմանադրական դատարանը, ըստ Ռուստամ Բադասյանի, պետք է կայացնի որոշումներ, որոնք ցավոտ կլինեն օրվա քաղաքական իշխանության համար, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել ընդդիմություն:

 

Միլենա Խաչիկյան

 

 

Տպել
1243 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի