ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:

Ակցիայի ընթացքում, որը կտևի 01.12.2019 - 01.12.2020, վարկ ձևակերպելիս հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:

Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է.

  • պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,
  • լուսանկարել,
  • տեղադրել Ձեր ֆեյսբուքյան անձնական էջում,
  • Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,
  • նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,
  • նշեք #varkvtb:

Այնուհետև գործը հեշտանում է՝ հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:

Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով՝ եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները, ովքեր, որպես մրցանակ, կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում՝ 1 տարի ժամկետով:

Բացի 3 գլխավոր մրցանակներից՝ Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:

Ուշադրություն՝ ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.

  • կատարվել են բիզնես-էջի միջոցով,
  • կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
  • գովազդում են այլ ապրանքանիշ,
  • հավաքել են կեղծ հավանումներ:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսվել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակցիայի մասնակիցներին հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

Տպել
323 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված 483 բեռնատար կա

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ