ԵՊՀ հոգաբարձուների նիստն անցնում էր պարբերաբար թեժացող մթնոլորտում

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն, հիմնադրամի (ԵՊՀ) կառուցվածքային փոփոխություններ, հիմնադրամի կանոնադրությունում փոփոխությունների կատարում, ֆինանսական տարվա եկամուտների, ծախսերի նախահաշիվ, հաստիքացուցակ, ԵՊՀ-ում դեկտեմբերի 24-ին ոստիկանության գործելաոճ եւ ընթացիկ հարցեր։

Նիստը սկսվեց եւ ավարտվեց լեզվակռիվներով, որի գլխավոր մասնակիցը ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էր:

Սկզբում, երբ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը փորձում էր ներկայացնել բուհի կառուցվածքային փոփոխությունների հիմնավորումները, քանի որ խորհրդի անդամներից մեկը դժգոհել էր դրանց բացակայությունից: Նրա խոսքն ընդհատեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը եւ խնդրեց նստել՝ ասելով, որ հարցն օրակարգից չի հանվի եւ վերջինս հաստատվելուց հետո անհրաժեշտության դեպքում կտրվեն հավելյալ պարզաբանումներ:

Դավիթ Ափոյանը հակադարձեց, որ ԵՊՀ ռեկտորին չլսել եւ քվեարկություն անցկացնելը ճիշտ չէ, Մուրադյանի քմծիծաղին էլ արձագանքեց. «Պարոն Մուրադյան, երբ դուք քմծիծաղով եք մոտենում հարցին, ինձ համար շատ տարօրինակ է»:

Մթնոլորտը շարունակեց շիկանալ նաեւ այն ժամանակ, երբ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացնում էր բուհում բիզնես դպրոց հիմնելու գաղափարը: Նրա ելույթի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը դժգոհեց, որ կրկին նույն բանն է կատարվում, նախապես ծրագիրը չի ներկայացվել՝ կես ժամից մինչեւ մեկ ժամ պետք է հարց տան, այնուհետեւ ասեն բերեք, քվեարկենք: Վերջինս, այս ամենը նշելով, լքեց դահլիճը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընդունեց, որ կատարվածի մեղավորն ինքն է, ծրագիրն անհրաժեշտ էր նախապես, մինչ անդամների քվեարկությունը ներկայացնել նրանց:

Նիստի ընթացքում շարունակ կրկնվող մեկնաբանություններից հետո խորհրդի անդամներից մեկը նշեց, որ կան մարդիկ, ովքեր պարզապես հարթակ են փնտրում արտահայտվելու, հայտարարություններ անելու, ինչին ի պատասխան ՈՒԽ նախագահը, ակնարկն իրեն ուղղված համարելով, շեշտեց, որ խորհրդի նիստն է, յուրաքանչյուրն ունի արտահայտվելու իրավունք եւ եթե կան մարդիկ, որոնց ժամանակը չի ներում ներկա գտնվել այս ամենին, ապա կարող են դիմում գրել եւ դուրս գալ: Ափոյանի համոզմամբ, ԵՊՀ համար ճակատագրական որոշումների կայացմանը մասնակցություն ունենալը պետք է պատվաբեր լինի: Այդ հայտարարության պատասխանը չուշացավ՝ դեմագոգիայի համար ժամանակ չկա:

Մի քանի անգամ կրկնվող նման իրավիճակներից հետո ներկաներից մեկն արձագանքեց, որ Ափոյանի նկատառումները միգուցե ճիշտ են, սակայն շատ ագրեսիվ: ՈՒԽ նախագահն ընդունեց դիտողությունը, ասաց՝ երիտասարդ ու անփորձ է, եւ հնարավոր է այդ պատճառով է սուր ու կտրուկ արտահայտվում, բայց եւ նշեց, որ իր ագրեսիան պայմանավորված է ԵՊՀ նվազող վարկանիշով:

Հոգաբարձուների խորհրդի նախագահն այդ պնդման հետ չհամաձայնվեց, նրա խոսքով՝ նման ուսումնասիրությունների ինքը ծանոթ չէ, եւ ԵՊՀ-ի վարկանիշը միայն բարձրանում է:

Նիստի ժամանակ քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը։ Քարտուղարի տեղը թափուր էր, քանի որ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը նշանակվել էր պրոռեկտոր:

Անի Ավագյան

Տպել
1504 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե