ՍԴ-ի ճգնաժամի լուծման առաջին շահագրգռված կողմը հենց Դատարանը պետք է լինի․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի ստորագրումը։

Վարդանյանի համոզմամբ՝ այս նախագիծը եւս մեկ հնարավորություն է Սահմանադրությամբ նախատեսված եղանակով լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը։ Միանգամից պատասխանելով այնքան քննարկված դիտարկմանը, թե ճգնաժամ չկա՝ պատգամավորն արձագանքեց՝ եթե չկա, ապա ինչո՞ւ առնվազն պետաիրավական հարցերի հանձնաժողովի վերջին 6-7 ամիսների աշխատանքի ընթացքում որեւէ լրագրող չի խուսափել այս հարցից․

«Սա այն հարցերից է, որը հուզում է շատ քաղաքացիների»։

Ինչ վերաբերում է նախագծին, դրա շուրջ ծավալված մանիպուլյացիաներին, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտի տարրեր արդեն իսկ նախատեսված էին ՍԴ մասին օրենքով, դրանք վերաբերում էին այն դատավորներին, որոնք 12 տարի պաշտոնավարել էին։ Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովը, ըստ էության, լրացրել է այդ ինստիտուտը՝ հնարավորություն ընձեռելով նաեւ մինչ 2018-ը ընտրված դատավորներին օգտվել այդ համակարգից․

«Դրանով իսկ կապահովվի, որպեսզի Սահմանադրությամբ սահմանված կարգով ՍԴ ձեւավորվի ոչ թե 2035 թվականին, այլ ավելի վաղ»,- ասաց նա՝ շեշտելով, որ ներդրված ընթացակարգը կամավոր է․

«Ընդ որում, այս ճգնաժամը ոչ այնքան ԱԺ-ին է հետաքրքրում, որքան ՍԴ-ին։ ՍԴ-ի հեղինակության հարցն է, առաջին շահագրգռված կողմը հենց ՍԴ-ն պետք է լինի»։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Տպել
730 դիտում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով

Ստուգումներ են անցկացվել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ», «ԼԵՆՏԵՔՍ» եւ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերություններում. խախտումներ են հայտնաբերվել

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

Ինձ համար կան՝ որպես մարզիկներ, բայց որպես մարդ՝ վերացած են. օլիմպիական չեմպիոնը՝ ըմբշամարտի հավաքականի խնդիրների մասին

2020 թվականին Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Կենդանաբանական այգին շուտով բաց կլինի. այցելուներին անակնկալներ են խոստանում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Արսեն Ջուլֆալակյանը մտավախություն ունի, որ իրեն կարող են թունավորել կամ վնասվածք հասցնել, եթե հավաքականի հետ մարզվի

Փրկարարները հայտնաբերել են Գավառ քաղաքում կորած քաղաքացու դին. ԱԻՆ

Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը (լուսանկարներ)

Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. Վահագն Ալեքսանյան

Դե, առաջացել են, էլի, տեսնում եք՝ առաջացել են. Սերգո Կարապետյանը դիզվառելիքի տրամադրման գործում առաջացած խնդրի մասին

Հայտնի է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթող նախագիծն ու հեղինակի անունը

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը՝ նախատեսված ուսանողների և նորավարտների համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. «Այո»-ի նոր լոգոն 1991 թվականի հանրաքվեինն է եղել

Վարչապետը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից. հանձնարարականներ՝ իրավապահ համակարգին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նոր տնօրեն ունի

Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ

ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, արձակուրդները. ՊՆ