«Ես եւ ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». գերեվարված հայ զինվորի մայր

 

«Ես եւ ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». երեկ մեզ հետ զրույցում ասաց այս տարվա օգոստոսին Ադրբեջանում հայտնված եւ գերեվարված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարինեն

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախօրեին հայտարարել էր, թե (Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահության-խմբ.) միջավայրի ձեւավորման համար աշխատանքներ են տարվում, գաղափարներ քննարկվում, որոնցից մեկն էլ հետեւյալն է. «Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, եւ ինչպես նաեւ այնտեղ գտնվող մեր հայ պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել»: Ըստ Մայիլյանի՝ համաձայնություն Արցախի կողմից կա, մնում է՝ լինի հարազատների ցանկությունը, եւ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել:

Արայիկ Ղազարյանի մայրիկից հետաքրքրվեցինք՝ եթե իշխանությունները դիմեն իրենց՝ կհամաձայնե՞ն այցելել Ադրբեջան՝ անտեսելով բոլոր ռիսկերը. «Ամեն ինչ ինձ համար ոչինչ է՝ իմ էրեխուն տեսնելու դիմաց: Իմ էրեխուց առավել ի՞նչ կա»,- ասաց տիկին Կարինեն: Հարցին՝ արդյո՞ք որդուց ստանում են նամակներ եւ եթե այո, ապա ինչպե՞ս է նա, մայրը պատասխանեց. «4 աստղանի հյուրանոցո՞ւմ է, որ լավ լինի, ուղղակի գրում է, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել: Ես էլ հույս ունեմ, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել»:

Իսկ ահա 2018 թ. հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու այնտեղ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը`Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր դիրքորոշումն Ադրբեջան այցելելու վերաբերյալ հայտնել է պատկան կառույցներին: Թե ինչ է ասել՝ չցանկացավ բացահայտել:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում այս պահին պաշտոնական տվյալներով կա 3 հայ գերի: Խոսքը տարբեր հանգամանքներում այնտեղ հայտնված եւ գերվածների մասին է: Կարեն Ղազարյանից եւ Արայիկ Ղազարյանից բացի՝ 2014 թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում է պահվում Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Նա դատապարտվել է հանցավոր կազմակերպության անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման համար, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Հայկական կողմը հերքում է այս պնդումները, նշելով, որ նրան վերագրվող որեւէ մեղք ապացուցված չէ:

Իսկ ահա հայկական կողմում պահվող 3 ադրբեջանցիներից երկուսը՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ԼՂ դատարանի վճռով դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա եւ ցմահ ազատազրկման: Նրանք 2014 թ. հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային հատվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Ընդգծենք, որ Հայաստանը Կարմիր Խաչի միջոցով մշտապես բանակցում է գերիների վերադարձի հնարավորության շուրջ: Ադրբեջանի ցանկությունը միշտ եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը: Թեեւ սա ինչ-որ իմաստով նախընտրելի է գերիների ընտանիքների համար, սակայն իշխանությունը դեմ է այս տարբերակին: 2018-ի նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում` խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։ «Դա կստացվի, որ մենք երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջանին»,- ասել էր նա։

Եթե գերիների փոխանակումը խնդրահարույց է, ապա զուտ տեսակցությունների մեջ իշխանությունները խնդիր չեն տեսնում, անգամ եթե տեսակցության ցանկություն հայտնեն Գուլիեւի ու Ասկերովի հարազատները. «Եթե նրանք դիմեն Արցախի իշխանություններին եւ գան տեսակցության, դա չի նշանակի, որ մենք պատրաստ ենք այդ հանցագործներին վերադարձնել, որովհետեւ նրանց մեղքը ապացուցվել է բաց, թափանցիկ դատավարության ընթացքում, որին հետեւել են միջազգային դիտորդներ, լրագրողներ»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ «եթե որեւէ մեկը կարծում է, որ երբեւէ հնարավոր է նրանց փոխանակում, ապա պետք է հասկանա, որ դրանից հետո պոռթկում տեղի կունենա ոչ միայն Արցախում, այլեւ միգուցե Հայաստանում»:

Հայաստանում դատապարտված ադրբեջանցի հանցագործների հարազատների այցելությունների մեջ խնդիր չի տեսնում նաեւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը: Նա երեկ մեր զրույցում ասաց. «Չէ՞ որ մեր երկրում էլ մարդիկ կան, որոնք օրենք են խախտել, բայց նրանց հարազատները տեսակցում են: Իսկ ինչո՞ւ նրանց (ադրբեջանցի հանցագործների հարազատներին.-խմբ.) չպետք է թույլ տանք»:

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի ներկայացրած գաղափարն, ըստ Պողոսյանի, իրականում շատ նրբանկատորեն է պետք իրագործել: Իր քաղաքացիներին այցելելու համար Ադրբեջանը պետք է դիմի Արցախի Հանրապետության իշխանություններին: Արցախի Հանրապետության գոյությունը մերժող Ադրբեջանը կդիմի՞ այդ քայլին՝ դժվար է ասել: Չնայած որ այդպիսի փորձ արդեն կա: Խոսքը վերջերս տեղի ունեցած հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին է: 

«Լրագրողների այցը եղավ, չէ՞: Այդ այցը Կասպրչիկի միջոցով համակարգում էին Արցախի ԱԳՆ-ն, ՀՀ ԱԳՆ-ն, Ադրբեջանում նախագահական ինստիտուտը: Ադրբեջանցի լրագրողների Արցախում գտնվելու մեկուկես օրվա ծրագիրը համակարգվել է Արցախի ԱԳՆ-ի կողմից, իրենք են ամեն ինչը կազմակերպել: Այսինքն երբ որ պետք է՝ Ադրբեջանը գիտի՝ ինչպես գտնել ճիշտ սուբյեկտին, կարեւոր չէ, թե հետո ինչ հայտարարություններ է անում»,- նշեց Պողոսյանը:

Բոլոր պարագաներում, պետք է հասկանալ, թե ի՞նչ  հետեւանք է ունենալու դա: «Ասում են՝ լավ կլինի, թող գնան, իրենց երեխաներին տեսնեն, տեսնեն ինչ պայմաններում են պահվում, ինչպես են: Բայց դուք էդ մարդու հոգեբանական վիճակը պատկերացնո՞ւմ եք. գնալու է ի՞նչ վիճակ տեսնի: Հետո գալու է այստեղ, տեսածի մասին պատմելու է: Դա ի՞նչ հետեւանք է ունենալու: Կարող է ավելի խորացնել թշնամանքը Ադրբեջանի հանդեպ եւ այլն: Հազարավոր այլ հետեւանքներ կարող են լինել: Ուստի, մարդկային ճակատագրերի վերաբերող խնդիրները պետք է ավելի խորը դիտարկվեն, որ արդյունքը լինի ավելի դրական, քան բացասական»,- եզրափակեց Պողոսյանը:

Տպել
10416 դիտում

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները