Լրագրողներն ու մարզիչները դեմ են լավագույն մարզիկների ընտրության ԿԳՄՍ նախարարության ձեւաչափին

Հայ մարզիչներն ու սպորտային լրագրողները դժգոհ են տարվա «10 լավագույն մարզիկների» ընտրության ձեւաչափից, որը սահմանել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, նրանք հերթական անգամ մասնակցեցին տարվա լավագույն մարզիկների ընտրությանը, եւ, ինչպես միշտ, տեղի ունեցավ նաեւ SMS քվեարկություն։ Հենց SMS-ների հետ են կապված հիմնական դժգոհությունները։ Մարզիչների շրջանում կան կարծիքներ, որ ավելի օբյեկտիվ կլինի, եթե քվեարկեն միայն մարզական լրագրողները։ Նման տեսակետ ունի, օրինակ, ՀՀ տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանը։

«Ի՞նչ է նշանակում SMS-ներով։ 3-րդ կամ 4-րդ դասարանի երեխան էլ հեռախոս ունի։ Եթե լավագույն մարդ եք ընտրում, ուրիշ բան։ Իսկ լավագույն մարզիկին պետք է ընտրեն մարզական լրագրողները, եւ ուրիշ ոչ մեկը, նույնիսկ՝ ես, որովհետեւ ամեն մեկս վերմակը դեպի մեզ ենք քաշում»,- ասաց նա։

Նույն կարծիքին է նաեւ ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Նա եւս չի ողջունում SMS քվեարկության տարբերակը: Վստահ է, որ դա օբյեկտիվ պատկեր չի ապահովում:

«Իմ կարծիքով՝ SMS-ների առկայությունը սխալ է։ Գլխավոր մարզիչները մասնագետ են, հասկանում են, իսկ ամենակարեւորները լրագրողներն են, քանի որ նրանք ամեն մարզաձեւից տեղյակ են, դժվարություններից, դահլիճների վիճակից... »,- ասաց նա եւ ավելացրեց, որ համաձայն է նաեւ այն կարծիքին, որ մարզիչների համար բարդ է անաչառ լինել։

Երեկ տասնյակի ընտրության ժամանակ մարզիչները նաեւ միմյանց հետ են այս թեմայով քննարկումներ ունեցել։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ասաց՝ կարծիքներ են հնչել, որ կարելի է բալային համակարգ կիրառել։

«Արդյունքներին համապատասխան բալեր լինեն»,- ասաց նա։

Մարզական լրագրողների դիտարկումները եւս կապված եմ SMS-ների հետ։ Նրանք համարում են, որ դա առավելություն է տալիս այն մարզիկներին, որոնք շատ մտերիմներ ունեն։ Նման կարծիքի է «Արմենպրեսի» լրագրող Վարվառա Հայրապետյանը։

«Ես արդեն քվեարկում եմ 3-րդ տարին անընդմեջ եւ ի սկզբանե դեմ էի, որ բացի լրագրողների ու մարզիչների քվեարկությունից՝ անցկացվում է նաեւ SMS քվեարկություն, որովհետեւ այդ պարագայում ով ավելի մեծ շրջապատ ունի, կանցնի նրա խնդրանքը, որ իրեն քվեարկեն։ Ըստ իս՝ պետք է քվեարկեն լրագրողները, որոնք ամբողջ տարին հետեւում են մարզիկների անցուդարձին, եւ մասնագետները, որոնք աշխատանք են տանում նրանց հետ», - ասաց նա։

SMS քվեարկության պատճառով հատկապես մեծ աղմուկ էր բարձրացել անցած տարի: Թեկնածուների ցուցակում ընդգրկված 3 սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը, Արսեն Ղազարյանը եւ Տիգրան Կիրակոսյանը, անհամեմատ ավելի շատ SMS-ներ էին ստացել, քան, օրինակ, Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Խոսակցություններ կային, ըստ որոնց, նրանք այդքան SMS-ներ են հավաքել անազնիվ ճանապարհով, ինչը նրանք հերքում էին:

Նման իրավիճակներից խուսափելու համար նախարարությունը պատրաստվում է վերանայել ձեւաչափը: Այդ մասին երեկ մրցույթի ավարտից ու կազմված տասնյակի ցանկը ներկայացնելուց հետո ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ մասնագետների հետ քննարկման արդյունքում կընտրվի լավագույն տարբերակը:

Տպել
1962 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում