Զվարճանքի ու ժամանցի օբյեկտները պետք է բնակելի շենքերից առնվազն 100 մ հեռու լինեն. քաղաքապետարանը վերջնաժամկետ է տվել

Երեւանի քաղաքապետարանը զվարճանքի եւ ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը բնակելի հատվածներում դադարեցնելու կամ սահմանափակելու համար վերջնաժամկետ է տվել մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:

«Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանափակվում է այս օբյեկտների գործունեությունը: Օրենքի համաձայն՝ կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, բաղնիքները, շոգեբաղնիքները, սաունաները, իսկ վերջերս նաեւ արդեն մերսման սրահները, պետք է տեղակայված լինեն բնակելի թաղամասերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Որոշ օբյեկտներ, որոնք առավել շատ էին խանգարում բնակիչների անդորրը, արդեն մի քանի ամիս է՝ չեն գործում մայրաքաղաքի կենտրոնում:

Երեւանի ավագանում այսօրվա նիստում ընդգրկված որոշման նախագծի համաձայն, համայնքի վարչական տարածքում այդ օբյեկտները նշված հեռավորության վրա պետք է գտնվեն հետեւյալ հաստատություններից՝ ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական եւ սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից: Նույնը վերաբերում է նաեւ զբոսայգիներին, այգիներին, պուրակներին, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերին:

Հարցը զեկուցող Երեւանի քաղաքապետարանի «Առեւտրի եւ սպասարկումների» վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ գործընթացն իրականացնելու համար նախատեսվել է ողջամիտ ժամկետ: 

Այնուհետեւ զավեշտալի դեպք գրանցվեց. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարց ուղղեց. «Մանրամասն բացատրեք, թե ինչպես է այդ 100 մետրը սահմանվել, ինչպես եք դա որոշել, եւ եթե դա կապված է բարձր ձայնի թույլատրելիության հետ, ապա դա ինչպես է մերսման սրահների վրա տարածվում»: Դահլիճում ներկաների բուռն ու երկարատեւ ծիծաղից հետո Մարությանը արձագանքեց կատակով. «Էս ինչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան, բա ձայնն է այնտեղ կարեւորը»:

Սաֆարյանը նկատեց, որ 100 մետր հեռավորությունը միայն ձայնի հետ չի կապված, ձայնը բաղադրիչներից մեկն է: Այդ հեռավորությունը սահմանվում է, որպեսզի օբյեկտներից օգտվող մարդիկ լինեն բավականաչափ հեռավորության վրա ընդհանուր իրենց առօրյայով ապրող բնակիչներից: Ձայնը հիմնականում կարաոկեների եւ դիսկոտկներին է վերաբերվում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, խոսելով տնտեսվարողների շահերի եւ հնարավոր ռիսկերի մասին, նկատեց. «Դիցուք, եթե որեւէ տնտեսվարող որոշում է այս կարգավորումներից հետո ծայրամասում գնել հողատարածք, այնտեղ նա կառուցում է իր օբյեկտը եւ որոշ ժամանակ հետո իր հարեւանը որոշում է հարեւանությամբ առանձնատուն կառուցել»:

Սաֆարյանն ընդգծեց, որ նման պարագայում տնտեսվարողը նախապես իմանալով եւ ռիսկերը հաշվի առնելով է մտնում այդ խաղի կանոնների մեջ: Ավագանու անդամներն ամեն դեպքում որոշման նախագիծը խնդրահարույց համարեցին, անգամ առաջարկեցին չշտապել նախագին կողմ քվեարկելիս եւ մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել ու քննարկել:

Բավական երկար տեւած քննարկումից հետո ավագանու որոշումն ընդունվեց, սակայն քաղաքապետն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել եւ Ազգային ժողովի գործընկերներին էլ հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչ կարելի է անել, որ տնտեսվարողների, օբյեկտների սեփականատերերի շահերը առավելագույնս պաշտպանվեն:

Տպել
1949 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն