«Ալիկ Պետրոսյանը 3 միլիոն փոխառության պատճառով դարձել է գերի». պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տեղեկությունը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Այս քրեական գործով անցնում է նաեւ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն նրա մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Նրանք մեղադրվում են փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին: Այժմ ազատոթյան մեջ է գտնվում միայն Մակար Պետրոսյանը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Ալիկ Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

-Մեր գնահատմամբ՝ մեղադրանքը միանգամայն անհիմն է: Հերթական անգամ ՀՀ-ում ցուցանիշներ ցույց տալու կամ ավելի բարձր պաշտոնատար անձանց հաճոյանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ վարույթն իրականացնող մարմինը սեփական անհիմն եզրակացությունն է կատարել: Խոսքը ուղղակի գումարային փոխանցման առկայության մասին է, որը եղել է փոխառության վերաբերյալ: Դրանից իմ պաշտպանյալը երբեք չի հրաժարվել, ու այս ամենը բացարձակապես կապ չունի 2008 թվականին Սիլվա Համբարձումյանի եւ Արամ Հարությունյանի միջեւ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տեղի ունեցած գործարքներին: Ինչու եմ անընդհատ շեշտում վարույթն իրականացնող մարմինը, որովհետեւ այն տարիներ շարունակ այս քրեական գործով տարօրինակ վարքագիծ է դրսեւորել. մեկ արձանագրում են, թե որեւէ գործարք չի եղել Սիլվա Համբարձումյանի եւ Արամ Հարությունյանի միջեւ, մեկ ինչ-որ փոփոխությունների արդյունքում արձանագրում են, որ եղել է, իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ են ուզում:

- Բայց այդ գործի շրջանակում են ձեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել:

-Առանձին քրեական գործ է հարուցվել, որը միացվել է տվյալ քրեական գործին, բայց այս մեղադրանքը բացարձակապես որեւէ առնչություն չունի 2008 թվականի այդ ենթադրյալ գործարքին, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առկա է:

- Այդ դեպքում ինչի հետ առնչություն ունի ձեր պաշտպանյալի մեղադրանքը:

- Ունեն Արամ Հարությունյանից Ալեքսան Պետրոսյանի՝ 2011 թվականին կատարված փոխանցում, եւ ըստ նրանց՝ դա վկայում է, որ տեղի է ունեցել փողերի լվացում: Ընդ որում, այդ բանկային փոխանցման մանրամասների եւ այլնի մասին Ալեքսան Պետրոսյանը նախաքննության առաջին իսկ օրից ցուցմունք է տվել:

- Ցուցմունքում ի՞նչ է նշել ձեր պաշտպանյալը, որքա՞ն գումարի մասին է խոսքը:

- 3 միլիոն դոլարի, որը  ծախսվել է ՄԱՊ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար, ինչը վարույթն իրականացնող մարմինը ընդունում է: Իմ պաշտպանյալն էլ ընդունել է, որ փոխանցումն  առկա է, որ նրանց միջեւ ինչպես այդ ժամանակահատվածում ՄԱՊ ՓԲԸ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվող գումարների հայթայթման շրջանակում, ի թիվս շատ-շատ անձանց, դիմել են նաեւ Արամ Հարությունյանին, ինչից հետո վերջինս փոխառություն է տրամադրել Ալեքսան Պետրոսյանին: Այսինքն՝ դրանից ութ տարի հետո վարույթն իրականացնող մարմինը հանկարծ պարզել է, որ այդ գումարը տրամադրելով՝ Պետրոսյանը օժանդակել է Հարությունյանին փողերի լվացման մեջ, ինչը բացարձակապես անհիմն է:

-Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են եղել, ո՞ւմ հետ է առերեսվել:

-Սույն քրեական գործի քննությունը՝ հարուցումից մինչեւ ավարտը, տեւել է մեկ ամիս եւ մեկ օր. նոյեմբերի 12-ին հարուցվել է քրգործ, դեկտեմբերի 13-ին հայտարարվել նախաքննության ավարտ: Հենց նոյեմբերի 13-ին վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել ենք օբյեկտիվ իրականութունը, ամբողջությամբ նշել ենք գումարների փոխանցման նախապատմությունը, որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, եւ դեկտեմբերի 13-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

-Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ առերեսում է տեղի ունեցել իր, Ալեքսան Պետրոսյանի եւ Մակար Պետրոսյանի մասնակցությամբ:

-Նա ճիշտ է նշում, բայց դա տեղի է ունեցել գործի քննության դեռեւս նախորդ փուլում՝ 2016-17 թթ., այսինքն՝ ավելի շուտ, քան այս փողերի լվացման գործը հարուցվել է, դա պետք չէ վերագրել այս քրեական գործին, դա եղել է այլ քրեական գործի շրջանակում, եւ վարույթն իրականացնող մարմնի նպատակն ու ցանկությունը հենց դա է. ամեն կերպ փորձել կապել այս դրվագը այսպես ասած 2008 թ. տեղի ունեցած ենթադրյալ գործողություններին, եւ դրանով ապահովել աշխատանքի եւ ինչ-որ բացահայտման իմիտացիան:

-Ձեր պաշտպանյալի դեմ հենց Սիլվա Համբարձումյա՞նն է ցուցմունք տվել:

-Բացարձակապես:

- Պարոն Պողոսյան, ձեր պաշտպանյալի խափանման միջոց կալանքի որոշման դեմ բողոք ներկայացրե՞լ եք, ի՞նչ ընթացք է ստացել:

-Միջնորդություն ենք ներկայացրել քննիչին՝ քրեական հետապնդումը  դադարեցնելու վերաբերյալ՝ մի քանի հիմքերով, քննիչը մերժել է, այժմ բողոք ենք ներկայացրել Դատախազություն: Ու այստեղ ամենահետաքրքիրն է. քննիչը առաջին ատյանի դատարանում Ալեքսան Պետրոսյանին կալանավորելու երկու հիմք էր մատնանշել. թաքնվելը եւ անօրինական ազդեցություն գործադրել գործի օբյեկտիվ ճշմարտացիության բացահայտման վրա: Դատարանը անհիմն էր համարել թաքնվելու հիմքը, նշել, որ այն առկա չէ,  սակայն արձանագրել էր միայն խոչընդոտելու հիմքը եւ կալանավորելու որոշում կայացրել: Մենք բողոքարկել էինք դատական ակտը տարբեր հիմքերով, եւ այստեղ էլ սկսվեց քրեական գործը՝ իր զարմանահրաշ գործողություններով:

Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի հիման վրա Առաջին ատյանից նյութերը ստանալուց երեք օր հետո պիտի իրականացնի գործի քննությունը: Նյութերը մուտք է եղել դեկտեմբերի 4-ին, մենք մինչ այսօր գործի քննություն չենք սկսել: Դատավորների մոտ դեգերումներ են տեղի ունեցել, մի դատավորից փոխանցվել է մյուսին. արձակուրդ գնալու եւ այլ հիմքերով կամ խորհրդակցական սենյակում լինելու հիմքով՝ դատական նիստերը չեն կայացել, եւ կրկին արձակուրդ գնալու հիմքով այս պահին չի կայանում: Սա արձանագրենք որպես փաստ:

Ընդ որում, երբ Վերաքննիչում նիստեր էին նշանակվում, քննիչը գրությամբ խնդրում էր հետաձգել գործի քննությունը, քանի որ չի կարող ներկայանալ: Մենք հասկացանք, որ գործի քննությունը սկսելուց իրավապահ համակարգը խուսափում է եւ առանձին գրավի միջնորդություն ներկայացրինք Առաջին ատյանի դատարան, եւ այստեղ էլ քննիչը կրկին նույն վարքագիծն է դրսեւորում՝ դիմում գրելով հետաձգման պահանջով, այսինքն՝ գրավի միջնորդությունը եւս չի քննվում: Այսպիսով՝ անձը նոյեմբերի 13-ից գտնվում է անազատության մեջ, եւ փաստացի հնարավորություն չունի դրա հետ կապված բողոքի քննության: Ոչ գրավի միջնորդությունն է վարույթն իրականացնող մարմինը հետաձգման անհարկի միջնորդություններով  թույլատրում, ոչ՝ բողոքը:

-Որքա՞ն գումարի չափ եք նշել գրավի համար:

- Մենք գումարի թիվ չենք առաջարկել, այլ՝ անշարժ գույք (զավակներից մեկի բնակարանը): Գրավի միջնորդությունը ներկայացրել ենք, եւ դրանից հետո նախաքննության ավարտ է հայտարարվել: Այսինքն՝ խոչընդոտելու հիմքը վերացել է, նախաքննություն այս պահին չի իրականացվում, եւ դատարանին ոչ թե մնում է իրավաբանություն անել, այլ՝ մաթեմատիկական խնդիր:  Սա լակմուսային թուղթ կլինի հենց դատարանի անկաշկանդությունը ստուգելու համար, որովհետեւ Առաջին ատյանի դատարանում մենք պնդում ենք իր իսկ կայացրած որոշումը եւ խնդրում ենք վերահաստալել դա գրավի քննության ժամանակ, եւ քանի որ նախաքննությունն արդեն ավարտվել է, ուստի խնդրում ենք կալանքը փոխարինել գրավով: Այս որոշման կայացումից է կախված՝ այս դատավորը դասվո՞ւմ է այն մարդկանց շարքին, ովքեր կաշկանդված են ՀՔԾ միջնորդություններով, թե օբյեկտիվ քննություն է իրականացնում:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Գլխավոր դատախազին բողոք ենք ներկայացրել մեղադրանքի անհիմն լինելու եւ այլնի հետ կապված,  միջնորդել ենք մեղադրական եզրակացությունը հաստատելու պարագայում քննարկել Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը հենց նույն հիմքերով: Միջնորդությունում նշել ենք, որ պետք չէ տուրք տալ ՀՔԾ անհիմն պնդումներին եւ գործ կատարելու իմիտացային եւ հանդես գալ որպես Գլխավոր դատախազություն եւ վերջիվերջո իրավական խոսք ասել: Եթե իրավական վեճ կա գումարների փոխանցման հետ կապված, մենք դատարանում կապացուցենք, որ դա քննիչի ֆանտազիային չի համապատասխանում, բայց այս պարագայում անձի ազատությունը պիտի երաշխավորվի եւ ապահովվի: Եթե այս հարցն էլ չլուծվի, մեր գնահատմամբ՝ Ալեքսան Պետրոսյանը անօրինական կերպով  պահվում է գերու, պատանդի կարգավիճակում, որովհետեւ եթե իրավական այսքան հիմնավորումներից հետո խափանման միջոցի հարցը չի լուծվում, դա նշանակում է, որ իրավապահ մարմինները այլ նպատակներ ունեն, ու դրա համար է, որ գործարարները տարբեր առիթներով վկայակոչում են 37 թվի նմանությունը:

Տպել
6785 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված